ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի մոտ ապագայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Կարծում եմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման հարցում հսկայական առաջընթաց ենք գրանցում։ Շուտով հանդիպում կկազմակերպվի», — լրագրողներին ասել է նա՝ Տեխասից վերադառնալուց հետո։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման հարցում մեծ առաջընթաց է տեսնում։





