ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներառվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների ցուցակում, հաղորդում է El Pais-ը։
«Չնայած ցուցակը հրապարակված չէ, հայտնի է, որ Թրամփը թեկնածուների թվում է», — հաղորդում է իսպանական թերթը՝ հղում անելով Օսլոյի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (PRIO) տնօրեն Նինա Գրեգերին։
Հրապարակման համաձայն՝ այս տարի ներկայացվել է 338 թեկնածություն, այդ թվում՝ 244 անհատ և 94 կազմակերպություն։
Գրեգերը խոստովանել է, որ Սպիտակ տան գործող նախագահը կարող է ստանալ մրցանակը, բայց դա քիչ հավանական է համարել։ Նա որպես իր քաղաքականության բացասական կողմեր նշել է նրա չափազանց «ձեռնարկատիրական» մոտեցումը խաղաղության բանակցություններին, Վաշինգթոնի դուրս գալը գլոբալ համաձայնագրերից, շարունակվող առևտրային պատերազմը և Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգների մաս կազմելու մասին հայտարարությունները։
Կոմիտեի քարտուղար և Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տնօրեն Քրիստիան Բերգ Հարպվիկենը հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ գաղտնիության պատճառով։
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների 0% մաքսատուրքով քվոտայի մնացորդը 862 է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ....





