Հավատում եմ Պուտինի՝ խաղաղության հասնելու մտադրությանը։ Ուկրաինայի հետ գործ ունենալն ավելի դժվար է, քան Ռուսաստանի։ Այս մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես հավատում եմ Պուտինին, մենք Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային կախված կլինի խաղաղ բանակցությունների նրա պատրաստակամությունից»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ չի տեսնում Ուկրաինայի կողմից հակամարտությունը դադարեցնելու ցանկություն, իսկ Եվրոպան չի պատկերացնում, թե ինչպես վերջ դնել Ուկրաինայի հակամարտությունը։