Ինչու 4 տարի անց չի ներդրվում Էլեկտրոնային հավատարմագրման համակարգը. Hetq.am

9 Մարտի, 2025

Երբ փորձում ենք համացանցում որոնել e-accreditation կայքը, ոչ մի արդյունք չենք տեսնում: Սակայն, այս հասցեն փնտրելիս պետք է հայտնվեինք էլեկտրոնային հավատարմագրման համակարգում: ՀՀ կառավարությունն էր 2020 թվականին որոշել վարկային ծրագրով ստեղծել այդ համակարգը: Ծախսվել է 100 հազար դոլար: Այժմ ներկայացնենք մանրամասներ այդ ծրագրից:  Այս մասին գրում է «Հետք»–ը։

2020 թվականին Կառավարությունը հայտարարեց մրցույթ էլեկտրոնային հավատարմագրման համակարգի (e-accreditation) մշակման համար։ Այս համակարգի ստեղծումը նախատեսված էր Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» թիվ 8390-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում։

Էլեկտրոնային հավատարմագրման համակարգի ստեղծման համար Համաշխարհային բանկը Հայաստանին էր տրամադրել ավելի քան 100 հազար դոլար վարկ։ Ծրագիրն իրականացնելու համար ընտրվեց «Հարմոնիա տեղեկատվական համակարգերի և կրթության զարգացման» հիմնադրամը։ Թե ինչպես է ընտրվել «Հարմոնիան», եղել են արդյոք մասնակից այլ ընկերություններ, հայտնի չէ։ Ո’չ Էկոնոմիկայի նախարարությունը, ո’չ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը չեն պատասխանել այս հարցին։

Այս համակարգի շահառուները պիտի լինեին Հավատարմագրման ազգային մարմնի (ԱՐՄՆԱԲ) աշխատակիցները, հավատարմագրման կոմիտեները, հավատարմագրման գնահատողները և տեխնիկական գնահատողները, փորձագետները, հավատարմագրված և հավատարմագրմանը հավակնող իրավաբական անձինք։

Համաձայն Կառավարության հաստատած վարկային ծրագրի՝ ընտրված մասնակիցը պետք է.

  • Ուսումնասիրի և գնահատի ՀԱՄ-ի (հավատարմագրման ազգային մարմնի) գործող համակարգը, նոր պահանջների համաձայն մշակի արդիականացման պլան:
  • Սահմանի հիմնական գործունեությունը, տվյալների շրջանակը, գործարքները և այլն:
  • Մշակի հանձնարարականի տեսլականը և նպատակները ու ներկայացնի Պատվիրատուին:
  • Իրականացնի Համակարգի նախագծում, ծրագրավորում և ներդրում:
  • Տվյալների փոխանցում այլ տվյալների բազայից, անհրաժեշտ ֆորմատի փոխակերպում:
  • Պատվիրատուի ներքին կարիքների և համակարգի շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ցանկի մշակում և Պատվիրատուի հաստատմանը ներկայացնում:
  • Ծրագրավորման համար այնպիսի կիրառական ծրագրի ընտրություն, որի դեպքում հնարավոր լինի հետագայում արդիականացնել/ զարգացնել/փոփոխել:
  • Էլեկտրոնային հավատարմագրման գործընթացի ավտոմատացում:
  • Եւ այլն։

Համակարգի ստեղծումը և վերևում նշված ծառայությունները նախատեսվում էր իրականացնել 2020թ. հունիսից՝ երկու տարվա ընթացքում՝ ներառյալ երաշխիքային սպասարկումը:

«Հարմոնիան» աշխատանքն ավարտել է 2021 թվականին։ Նույն տարվա դեկտեմբերի 21-ին ԱՐՄՆԱԲ-ի և «Հարմոնիայի» միջև կնքվել է ընդունման-հանձնման ակտ՝ համակարգի թեստավորման և աշխատակիցների վերապատրաստման աշխատանքներն իրականացնելու համար։

Մեկ այլ հուշագրով «Հարմոնիան» պարտավորվել է մինչև 2023 թվականը համակարգի սպասարկումը իրականացնել առանց լրացուցիչ վճարի։

Համաձայն Կառավարության ընդունած վարկային ծրագրի Էլեկտրոնային հավատարմագրման համակարգը պետք է պատրաստ լիներ 2022 թվականի հունիսին։ Իսկ համակարգը մինչ օրս չի գործում։

Հավատարմագրման ազգային մարմնից «Հետքին» տեղեկացրին, որ անհրաժեշտություն է առաջացել լրամշակել համակարգը՝ հիմք ընդունելով 2023-ին ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերում են նույնականացման համակարգերին։

«Օգտատերերի (համապատասխանության գնահատման մարմինների) կողմից համակարգ մուտք գործելու հետ կապված տեխնիկական խնդիր է առաջացել, մասնավորապես՝ համակարգի նախագծով օգտատերերի մուտքը համակարգ պետք է ապահովվեր eID  միջոցով, սակայն ԷԿԵՆԳ-ի (Էլեկտոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ) կողմից նշված տարբերակը մերժվել է՝ տվյալ պահին «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակով մուտք գործելու անհրաժեշտությամբ պայմանավորված»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հավատարմագրման ազգային մարմնից։

Էլեկտրոնային համակարգի գործարկման համար անհրաժեշտ էր նաև ունենալ թույլտվություն՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրին հարցումներ կատարելու համար։ Այս թույլտվությունը ԷԿԵՆԳ-ը տվել է միայն 2024 թվականին։

Նշված փոփոխությունները համակարգում կատարելու, ինչպես նաև սպասարկման ժամկետը ևս մեկ տարի երկարաձգելու համար Հավատարմագրման ազգային մարմինը 2024 օգոստոսի 7-ին հայտարարել է նոր մրցույթ։

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 2 ընկերություն՝ «Սմարթիմփայեր» ՍՊԸ-ն և համակարգն արդեն ստեղծած «Հարմոնա» հիմնադրամը։

Նշված աշխատանքն իրականացնելու համար «Սմարթիմփայեր» ՍՊԸ-ն առաջարկել է 32 մլն 212 հազար դրամ, իսկ «Հարմոնիան»՝ 35 մլն 400 հազար դրամ։ Հաղթող է ճանաչվել «Հարմոնիան»։

Հավատարմագրման ազգային մարմնից մեր գրավոր հարցմանը պատասխանել են, թե բաց մրցույթի ընտրված մասնակիցը ճանաչվել է հաշվի առնելով գնումների մասին ՀՀ օրենքը, ըստ որի՝ ընտրված մասնակիցը կարող է որոշվել նաև մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և աշխատանքային փորձին, աշխատակազմին, ծառայության մատուցման առաջարկվող կարգին կամ հրավերով սահմանված ոչ գնային այլ պայմաններին հրավերով սահմանված կարգով տրված գործակիցների հանրագումարն ամենաբարձրն է։

Մենք հարցում էինք ուղարկել նաև Էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե արդյոք նախարարությունը հայտարարել է մրցույթ էլեկտրոնային հավատարմագրման համակարգ ստեղծելու համար։ Եթե այո, ապա ո՞ր ընկերությունն է հաղթել մրցույթում, ո՞ր ընկերություններն են մասնակցել մրցույթին, յուրաքանչյուրն ի՞նչ գնառաջարկ է ներկայացրել, որքա՞ն գումար է վճարել նախարարությունը էլեկտրոնային հավատարմագրման համակարգ ստեղծելու համար, և ի՞նչ աղբյուրից է վճարվել գումարը։

Պատասխանել են, որ նախարարությունը մրցույթ չի հայտարարել և էլեկտրոնային համակարգ ստեղծելու համար գումար չի վճարել։ Այս պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ «Հարմոնիան» աշխատանքն իրականացրել է անվճար։ Մինչդեռ «Հարմոնիային» գումար վճարվել է՝ կատարած աշխատանքի համար, բայց ոչ Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ստացվում է, որ պետությունը «Հարոնիային» վճարել է սկզբում Համաշխարհային բանկից ստացված վարկային գումարից, մինչև տարեվերջ էլ պատրաստվում է վճարել ևս 35,4 մլն դրամ, սակայն մինչ օրս համակարգը չի գործում և հավատարմագրման համակարգը թվայնացված չէ։

Ամբողջությամբ՝ սկզբաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր

Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿ

Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿ

 Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և 65-ամյա Ահարոն Մ․-ի վարած «ГАЗель» մակնիշի...

Իրավունքի գերակայության արժեզրկման գործընթաց է, բայց հուսահատությունը երբեք չի կարող գերակայել․ Արամ Վարդևանյան

Իրավունքի գերակայության արժեզրկման գործընթաց է, բայց հուսահատությունը երբեք չի կարող գերակայել․ Արամ Վարդևանյան

Իրավունքի գերակայության արժեզրկման գործընթաց է, բայց հուսահատությունը երբեք չի կարող գերակայել: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Պետք է վճռական ընդգծել, որ հենց իրավունքը պետք է գերակայի: Հստակ գործողություններ դրա...

Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավարը ԱԺ է գնում․ Վեդին առանց ղեկավար կմնա

Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավարը ԱԺ է գնում․ Վեդին առանց ղեկավար կմնա

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հարգելի՛ հայրենակիցներ, Վեդի համայնքի սիրելի՛ բնակիչներ. Վերջին հինգ տարիներին հպարտությամբ ստանձնել եմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ ձեր կողմից ինձ եւ իմ քաղաքական թիմին տրված վստահության մանդատը...

Հրդեհ է բռնկվել Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ

Հրդեհ է բռնկվել Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ

Հուլիսի 21-ին՝ ժամը 20։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում: ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու...

Ռուբինյանն ազատվում է Սիմոնյանի կադրերից

Ռուբինյանն ազատվում է Սիմոնյանի կադրերից

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով օգոստոսի 3-ից պաշտոններից ազատվելու են ԱԺ նախագահի երկու օգնական և երկու խորհրդական։ Մասնավորապես, ԱԺ նախագահի օգնականի պաշտոններից ազատվել են Կարլեն Գրեյանը և Զինա Չալիկյանը,...