Վեջնական կործանումից՝ հինգ պակաս ենք. Հարություն Հարությունյան

9 Մարտի, 2025

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրիայում աղետ է և այդ աղետի անունն է թուրքական քաղաքականություն, որ կոչվում է «Բարեշ»:
Այս տարիների ընթացքում մտքիցս դուրս չեն գալի Ասադ-Էրդողան «մեղրամիսի» կադրերը: Ի՜նչ սիրով էին իրար հետ, ի՜նչ եղբայրություն էր, ի՜նչ երջանիկ էր Ասասդը: Դեռ այն ժամանակ, ոչ միայն իմ, այլև շատերի համար պարզ էր, որ թուրքի հետ սիրախաղը վատ ավարտ է ունենալու: Անկեղծ, եթե Ասադի հայրը ողջ լիներ, որդու ականջը կքաշեր ու մի հատ էլ հայրական ապտակ կտար, բայց թուրքերը լավ գիտեն գնահատել ժամանակը՝ Հաֆեզ ալ-Ասադը չկար իսկ որդին մանկամիտի մեկն էր՝ ճիշտ չգնահատեց հոր վաստակը: Փորձեց իր խաղը խաղալ, իր զրոյական կետից: Հիմա Սիրիայում ողբերգություն է, համատարած ոչնչացնում են ալեւիներին: Իսկ ովքե՞ր են ալեւիները: Վարկած կա , որ ալեւիները կիլիկյան հայերի ժառանգներն են , որոնք բնակվել են Միջերկրական ծովի հյուսիսարեւելյան ափերին՝ 1080-1400թ: Ի սկզբանե եղել են քրիստոնյաներ: 1970-ականներին ընդունելով շիաականություն մինչ օրս որոշ չափով պահպանել են իրենց կրոնը` քրիստոնեությունը, որը դարերի ընթացքում մշտապես գտնվել է իսլամի ազդեցության տակ: Ալեւվիները լինելով շիաներ աստվածացնում են Հիսուսին, ընդունում են քրիստոնյա առաքյալներին, իրենց երեխաներին անվանակոչում են նրանց պատվին եւ նշում են քրիստոնեական որոշ տոներ: Թուրքիայի տարածքում շատ կան ալեւվիներ, ովքեր գիտեն, որ իրենք ծագումով հայեր են և այդ մասին զրույցներում խոստովանում են: Հետաքրքիր է, որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո ֆրանսիական մանդատի տակ գործում էր ալեւիական պետությունը։ Սակայն ֆրանսիական իշխանությունների որոշման համաձայն, 1936թ այն միացվեց Սիրիային:
Հիմա, այն ինչ կատարվում է Սիրիայում, մեզ հետ տեղի է ունեցել 20-րդ դարասկզբին: Նույնը եղավ 20-րդ դարի վերջին՝ Սումգայիթ, Բաքու, Մարաղա և միայն համախմբված ուժի ցուցադրությամբ հնարավոր եղավ կասեցնել ցեղասպանության շարունակությունը: 2018 թ իշխանազավթումից հետո, Հայաստանում , այսինքն պատմական Հայաստանից մնացած մի պատառիկում, ենթադրաբար Թուրքիայի կողմից իշխանության բերվեցին Ասադի պես մտածող քաղաքական գործիչներ, ովքեր կամովին, կեղծ խաղաղության քողի տակ, սիրահոժար կործանեցին Արցախը: Հերթը պատմական Հայաստանից մնացած վերջին պատառինն է, որ փշի պես մնացեռլ է թուրքերի կոկորդում: Թուրքիան՝ Հայաստանը թրքացնելու և հայկական հարցը վերջնականապես թաղելու համար երբեք այսքան նպաստավոր պայմաններ չի ունեցել: Բայց դա մեկ օրում չի եղել, հատուկ ծառայությունների տարիների տքնաջան աշխատանք էր, որ պսակվեց հաջողությամբ: Երբ մենք էշի ականջում քնած էինք, նարնք նպատակաուղղված աշխատում էին: Նաև ժամանակաշրջանը նպաստեց թուրքերի իղձերի իրականացմանը: Մենք գինարբուքի մեջ էինք և՝ ենք: Նրանք, վստահաբար հիմա ծրագրում են հաջորդ ներխուժումը , թուրքական գենետիկայի բոլոր հատկություններով: Աղ ու հացով դիմավորումը փրկություն չէ, թքած ունեն: Եւ սա պետք է հասկանա յուրաքանչյուր հայ, որտեղ էլ ապրի: Վեջնական կործանումից՝ հինգ պակաս ենք:
Մի բան էլ, երբ աշխատում էինք «#Կեղծ_խաղաղության_գինը» ֆիլմի սցենարի վրա, մի պարբերություն կար, որ խորհրդակցեցինք թուրքագետների հետ և լսելով նրանց, հանեցինք սցենարից: Պարբերության իմաստը հետևյալն էր՝ « թուրքերենում «խաղաղություն» բառ գոյություն ունի: Այն կոչվում է «բարեշ», այսինքն՝ բարիշել: Ոչ թե խաղաղություն կնքել, այլ բարիշել: Եւ իրոք կարելի է ձեւական բարիշել, իսկ հետո նորից թշնամանալ: Բառի բուն թարգմանության մասին չէ խոսքը այլ լեզվամտածողության: Հիմա, մենք ուզում ենք խաղաղության պայմանագիր կնքել, թուրքերը ուզում են բարիշել, ճիշտ այնպես. ինչպես եղավ Սիրիայում: Սթափվել է պետք, էլ տեղ չի մնացել իսկ 2026թ գուցե և չհասնենք:
Հ.Գ. Մի քիչ երկար ստացվեց, դեսից դենից բայց դե մարդու սիրտ ա պայթում: Խելքի գալ է պետք

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ...

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...