Թուրքիայի դեպքում ցեղասպանությունը ոչ թե ծայրահեղ, այլ սովորական, բազմիցս կիրառված գործիք է. Քրիստինե Վարդանյան

9 Մարտի, 2025

Թուրքիայի դեպքում ցեղասպանությունը ոչ թե ծայրահեղ, այլ սովորական, բազմիցս կիրառված գործիք է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը.

«Ներխուժումները, ռմբակոծությունները, պատերազմներն այն գործիքներից են, որոնք տարբեր պետություններ կիրառում են խնդիրներ լուծելու համար։ Սակայն ամեն երկիր չէ, որ ցեղասպանությունն օգտագործում է որպես պետական քաղաքականության գործիք։

Թուրքիայի դեպքում ցեղասպանությունը ոչ թե ծայրահեղ, այլ սովորական, բազմիցս կիրառված գործիք է։ Այդ պետության հիմնարար մոտեցումը հետևյալն է՝ չկան բնիկ ժողովուրդներ, չկա խնդիր։ Ամեն անգամ, երբ Թուրքիան բախվել է «խնդրի»՝ դա լուծելու ուղին եղել է բնաջնջումը։

Մեզ փորձում են համոզել, որ եթե այլևս չհիշենք Հայոց ցեղասպանության մասին, Թուրքիան չի հարձակվի մեզ վրա, չի փորձի նոր ցեղասպանություն իրականացնել։ Բայց եթե «հիշողությունն է թշնամանքի պատճառը», ապա ինչի՞ մասին էին հիշում Սիրիայի ալավիները, որ այսօր ցեղասպանվում են ուղիղ եթերում։ Ինչի՞ մասին էին խոսում եզդիները, որի հետևանքով նրանց նույնպես ենթարկեցին ցեղասպանության։ Կամ ի՞նչ էին հիշում ասորիները, հույները, բոլոր նրանք, ովքեր դարձել են Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության զոհ։

Խնդիրը հիշողությունը չէ։ Խնդիրը Թուրքիայի՝ պետական փիլիսոփայությունն է, որի հիմքում ընկած է կայսերապաշտական, նվաճողական, ցեղասպանական մոտեցումը։ Ցեղասպանությունը Թուրքիայի համար երբեք անընդունելի մեթոդ չի եղել, այն հարցեր լուծելու ամենահաճախ կրկնվող պրակտիկան է։

Հենց այս իրականության պայմաններում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը վերածվում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման պայքարի, այլև անվտանգային վահան է դառնում բոլոր այն ժողովուրդների համար, որոնք Թուրքիան դիտարկում է որպես «խնդիր»։

Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված բոլոր ազգերը պետք է հասնեն այն կետին, որտեղ Թուրքիան պարտադրված առերեսվի իր պատմությանը ու վերջնականապես հրաժարվի այդ գործիքակազմի կիրառումից։ Հակառակ դեպքում Թուրքիան է հասնելու նրան, որ այս տարածաշրջանում այդ բոլոր ժողովուրդները պարզապես այլևս գոյություն չունենան»:

Նմանատիպ նյութեր

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Ի լրումն Արսենն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին...

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական...

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան...

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի...