2018 թվականի իշխանափոխությունը ունի երեք հիմնավորման վերսիա. Միհրդատ Մադաթյան

9 Մարտի, 2025

Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՎԵՐՋԱԲԱՆ
ՀՀԿ-Ի ԱԴԵԼԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ ԿԱՄ ԱՐԴՅՈ՞Ք ԵՐԲԵՎԵ ՄԻԱՑԱԾ ԵՆՔ ԵՂԵԼ (ликбез: Ադելի Համախտանիշ — երկարատև սիրային մոլագարություն, հոգեկան խանգարում, որը կայանում է անպատասխան սիրային կախվածության մեջ, որն իր ծանրությամբ նմանվում է թմրանյութային կախվածության։ Ադելի Համախտանիշով անվանում են ամեն բան կլանող, երկարատև սիրային մոլագարությունը, ցավագին կիրքը, որը մնում է անպատասխան։)

Ես հասկացա, որ իմ հարցաշարը կարող եմ անվերջ շարունակել, և մոտակա, ասենք մի ամիսը, ամենօրյա ռեժիմով կհնչեն հարցեր կապված ՀՀԿ-ի 2018 թվականի և դրանից հետո, մինչ այսօր ընկած գործողությունների մասին, ու որոշեցի այս գրառումով վերջացնել այս ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ, մանավանդ, որ ՀՀԿ ամենաբարձր օղակից հնչեց արդեն նահանջողական հայտարարություն, որ ոչ երրորդ նախագահը, ոչ էլ ՀՀԿ վերնախավը այս առումով ազատ մամուլի ասուլիս (շատ կարևոր է, որ դա լինի ազատ ասուլիս այլ ոչ Փաշինյանի նման սազեցրաց հարցերի պատասխան) տալ չեն պատրաստում։

«Սերժաքոչարյանական» կեղծ թեզը, որը կարծես թխած լինի ՀՀԿ ջեռոցում, մեզ երբեք դուր չի եկել, սակայն կարևորություն չենք տվել դրան, մինչև գոնե այն պահը, երբ ՀՀԿ-ի հետ ուղիղ աֆիլացվող անձիք, (ինչը ՀՀԿ-ից պաշտոնապես չեն էլ հերքում) չորոշեցին, որ մեր կոմպլիմենտար լռությանը կարող են պատասխանել լկտի վայրահաչելով։

Ստրատեգիկ առումով, մի պահ վերջերս ինձ մոտ կարծես դեժավյու լիներ 2018 թվականի հետ՝ համացանցում ՀՀԿ-ի ջատագովները նույնպիսի անշնորհք վերաբերմունք դրսևորեցին, ինչպես Ստյոպիկ Սաֆարյանը՝ 2018-2019 թվականներին՝ խոսքերս կտրելով կոնտեքստից, հայհոյանքներով, վերաբերվելով ընտանիքի անդամներին… Մի խոսքով հետաքրիր է այս առումով ՀՀԿ-ն էր Նիկոլենց թրեյնինգ արել, թե Նիկոլենք՝ ՀՀԿ-ին։ Ամեն դեպքում հաշվի չեն առել, որ գոնե ես, 2018 թվականից երբ նույնիսկ այս, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱԶԳԱԴԱՎԸ, ԴԱՎԱՃԱՆԸ ԱՅԼ ՈՉ կապիտուլյանտը, ինչպես սովորաբար մեղմացնում էր Նիկոլի մեղքը երրորդ նախագահը, դեռ իշխանության չէր եկել, այլ միայն փողոցներ էր փակում, ուժերիս ներածի չափով պայքարել եմ սրա դեմ և դեռևս 2018-ի վերջում, արդեն ասել եմ, որ սա գալիս է Արցախը հանձնելու (ի միջի այլոց այն ժամանակ իմ ՀՀԿ-ական գործընկերները ասում էին, թե ես արդեն չափազանցեցնում եմ և դա հնարավոր չէ)։

Ամեն դեպքում, վերջին օրերին կարմիր գծով համացանցում պտտվում է այն թեզը, որ՝ «Նիկոլ Փաշինյանին բերել է ՀՀԿ-ն…», ինչը իհարկե Հանրապետական կուսակցության ֆիասկոն է, և կուսակցական վերնախավը, երկար ու ձիգ «ֆռթոններով» փորձում են հերքել այս թեզը։

Եվ այսպես 2018 թվականի իշխանափոխությունը ունի երեք հիմնավորման վերսիա, որից առաջինն ու ամենապոպուլյարը հերքում են Հանրապետականները, ասելով, որ իրենք չէին կարող բերել։ Եկեք համաձայնվենք Տիկնայք և Պարոնայք։

Եվ այսպես

Տարբերակ 2 (Միքայել Մինասյանական) ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԲԵՐԵԼ Է ԺՈՂՈՎՈւՐԴԸ՝ ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն իրեն 2018 թվականին վերջնականորեն սպառել էր։ Այս տարբերակի մասին է խոսում նաև այն փաստը, որ 2017 թվականի ընտրություններին, ՀՀԿ-ն «էշը ցեխից հանեց» միայն Կարեն Կարապետյանի շնորհիվ, ում գրպանն էլ հիմա, ի միջի այլոց դեմ չի լինի գցել 2018-ի իրադարձությունները (ապերախտության մաստեր-կլասս)։

Տարբերակ 3 (Սերժ Սարգսյանական)՝ ԵՍ ՊԱՐՏՎԵՑԻ ԱՐՏԱՔԻՆ ԳԵՐՀԶՈՐ ՈՒԺԵՐԻՆ՝ ինչը նշանակում է որ ՀՀԿ-ն այնքան վատ քաղաքականություն էր վարում, որ փոխանակ համագործակցություն ունենար արտաքին գերհզոր ուժերի հետ, լուրջ հակամարտության մեջ էր մտել նրանց հետ, ռիսկի տանելով ՀՀ պետականությունը, Արցախի անվտանգությունը և այլ մետամակարդակային հարցեր։

Իմ կողմից շատ հարգելի ՀՀԿ ականներ ընտրեք այս երեք տարբերակներից որը Ձեզ ավելի հոգեհարազատ է — դրանից վերջնական արդյունքը չի փոխվում։ ՀՀԿ-ն որպես տոտալիտար իշխանություն ներկայացնող կուսակցություն այլևս փաստացի գոյություն ունի բացառապես Ձեր երևակայության մեջ։ Եվ եթե ընդունենք 2-րդ տարբերակի իսկությունը նույնիսկ, ապա 2018 թվականին, Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին դեմ էր ՀՀ բնակչության 95%-ը բայց Նիկոլի իշխանությանը կողմ էր միայն 3-5%%-ը։

Այ ինչպե՞ս արվեց, որ այս երկու իրար հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող գաղափարները նույնականացվեցին, տեսեք տարբերակ 1-ում 😉

P.S. Իմ հնչեցրած մտքերը և հարցերը բոլորովին չեն նշանակում, որ ՀՀԿ-ն, ԱԺ-ում ներկայացված լինելով՝ 2018 թվականի մայիսի 10-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 16-ը ԱԱԾ տնօրեն ծառայած Արթուր Վանեցյանի հետ դաշինքով, ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԷ։ Ուղղակի ընդդիմադիրները տարբեր են լինում 😉

#ընդդիմադիր_ընդդիմադիր_у_рознь

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Նմանատիպ նյութեր

Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am

Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am

News.am-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Սիսիանում մահացած զինծառայող պայմանագրային ծառայության էր անցել 2022 թվականից։ Նախնական տեղեկություններով վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների միջև, արդյունքում նռնակ է պայթել։ Նշենք, որ ՊՆ-ն արդեն հաստատել...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-ի և 27-ի կեսօրից հետո, 26-ին, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ,...

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները Սաչխերեի գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի անվան լեռնային պատրաստության դպրոցում անցնում են ամառային նախնական դասընթաց։ Վարժանքները անցկացվում են եռակողմ ռազմական համագործակցության շրջանակներում։ Վրաստանի պաշտպանության...

Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով

Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով

Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքները, սակայն Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մենք հարգում ենք Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքները», - լրագրողներին...

6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»

6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»

ՀՀ կառավարությունը այսօր նախատեսում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կառուցել՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ։ Նախագծի ուսումնասիրությունից, սակայն, ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս՝ մասնավորապես...