Թրամփը Ալիևին հրավիրել է, իսկ Փաշինյանին՝ ո՞չ. քաղաքագետ

9 Օգոստոսի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր էջում գրել է․ «ԱՄՆ նախագահ Թրամփը օգոստոսի 8–ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Միանգամից նկատելի է մի տարբերություն։ Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Մեծ 20-ի ամերիկյան գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար։

Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ Երևանի տարածած հաղորդագրության մեջ չկա այդպիսի հիշատակում։ Դա ի՞նչ է նշանակում՝ Թրամփը Ալիևին հրավիրել է, իսկ Փաշինյանին՝ ո՞չ։
Նշեմ, որ G20–ի գագաթնաժողովը 2026 թվականի դեկտեմբերի 14–15–ին կայանալու է ԱՄՆ Մայամի քաղաքում՝ Ֆլորիդա նահանգում։

Համենայն դեպս, եթե Ալիևը ստանում է հրավեր, իսկ Փաշինյանը՝ ոչ, դա կարող է բավականին խոսուն վկայություն լինել իրերի, այսպես ասած, բուն դրության մասին, մասնավորապես այն մասին, որ Հայաստանն այս ամենում ընդամենը միջոցն է՝ Ադրբեջանի հետ ԱՄՆ համաձայնությունների համար։ Այն, ինչի մասին նշել եմ բազմիցս։ Իհարկե այնպես չէ, որ Փաշինյանին էլ հրավեր ուղարկելու դեպքում, իրավիճակը ստանում էր այլ տրամաբանություն։

Պարզապես, այս պարագայում, եթե մեկն ունի հրավեր, իսկ մյուսը՝ ոչ, ըստ էության ստացվում է, որ ԱՄՆ այլևս չի էլ փորձում պահպանել գոնե ձևական հավասարակշռություն։ Թեև, գուցե համարում են, որ հավասարակշռության համար բավական է և այն, որ Թրամփը զանգահարել է նաև Փաշինյանին»։

Նմանատիպ նյութեր

Ունենք Արցախով կայացած տասնյակ նախկին պաշտոնյաներ, որոնց ձեն-ծպտունը չկա․ Աղվան Վարդանյան

  «Այն, որ այս իշխանություններն անշրջելի են թե՛ հակաարցախյան և թե՛ ընդհանրապես հակահայկական հարցերում, փաստ է, և իրենք գերկոնսոլիդացված են իրենց դիրքորոշումներում։ Նույն պատկերը չունենք արցախցիների պարագայում։ Բնական է՝ մանավանդ այս...

Աշտարակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտանբերվել

Աշտարակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտանբերվել

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աշտարակի...

Տավուշում փորձել են երկաթե խողովակներ գողանալ. ձերբակալվածներ կան

Տավուշում փորձել են երկաթե խողովակներ գողանալ. ձերբակալվածներ կան

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տվյալն իրացնելիս սեպտեմբերի 23-ին մեկնեցին Հովք գյուղի վարչական տարածք։ Հողի շերտը հեռացնելով երկաթե խողովակներ գողանալիս քրեական ոստիկանները ձերբակալեցին ու վարչություն տեղափոխեցին Գեղարքունիքի...

Սերբիայի նախագահը հրաժարական է տվել. ի՞նչ է հայտարարել նա պաշտոնը թողնելուց հետո

Սերբիայի նախագահը հրաժարական է տվել. ի՞նչ է հայտարարել նա պաշտոնը թողնելուց հետո

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել՝ պաշտոնը թողնելով իր երկրորդ և վերջին հնգամյա պաշտոնավարման ժամկետի ավարտից մոտ յոթ ամիս առաջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ նրա հրաժարականը ճանապարհ է բացում երկրում արտահերթ նախագահական...

Իրանը անսասան է մնում ցանկացած ագրեսիայի առաջ. Արաղչի

Իրանը անսասան է մնում ցանկացած ագրեսիայի առաջ. Արաղչի

Իրանը խաղաղություն է ցանկանում և պատրաստ է հակամարտությունը կագավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն միաժամանակ «լիովին պատրաստ է» վերսկսել պատերազմը ԱՄՆ-ի հետ նույնիսկ եթե բանը հասնի «ապոկալիպտիկ» պատերազմի: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս...