2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

27 Սեպտեմբերի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․

6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։Ի՞նչ էր 44–օրյա պատերազմը։ Դավադրությո՞ւն Հայաստանի ու Արցախի դեմ, Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոխություն–իշխանափոխության ուղիղ հետեւա՞նք, աշխարհաքաղաքական իրադարձությունների տարերային ընթա՞ցք։Մի բան կասկածից վեր է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ։

Ողբերգություն, որի թե մարդկային, թե սոցիալ–հոգեբանական, թե արժեքային ընթացքը դեռ շարունակվում է, ինչպես իրավացիրեն նկատել է 44–օրյա պատերազմի տարելիցի առիթով իր խոսում Սամվել Կարապետյանը։Ընթացքը շարունակվում է պարզապես «փափուկ ագրեսիայի» դրսեւորմամբ, օգտագործելով այն, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի պարտությունից հետո չի ցանկացել թողնել իշխանությունը, բայց պահելով իշխանությունը՝ չի կարողացել պահել Արցախի գոնե այն մասը, որը հայկական վերահսկողության տակ էր մնացել 44–օրյա պատերազմից հետո։Մեղավո՞ր է Փաշինյանը պատերազմի բռնկման համար։ Ըստ էության, Հայաստանի քաղաքական թիվ մեկ պաշտոնյան չի կարող չլինել պատասխանատու։ Բայց, ես ամենեւին վստահ չեմ, որ հենց Փաշինյանն է «հրահրել» այդ պատերազմը։

Իմ կարծիքով, նա պարզապես տանուլ է տվել այդ պատերազմը, բացարձակապես անկարող է գտնվել այն թե ռազմական, թե քաղաքական–դիվանագիտական, թե սոցիալ–հոգեբանական մակարդակով կառավարելու հարցում։Բայց, ես կողմնակից չեմ բոլոր հարցերի պատասխանը «Փաշինյանով» գտնելուն, որովհետեւ դա կարող է լինել «մխիթարական», բայց լինել նաեւ խաբկանք, թույլ չտալով մեզ հասունանալ եւ դառնալ առավել կենսունակ ու դիմադրունակ հասարակական–քաղաքական սուբյեկտ։Կրկնեմ, սա չեմ ասում «խեղճ հարիֆն ինչ աներ» տարածված տրամաբանության շրջանակում։ Փաշինյանը չի եղել այդպիսին ու այդպիսին չէ առավել եւս այսօր։ Բայց, կրկնեմ, ամեն ինչ «նրանով» բացատրելը, իմ խորին համոզմամբ, մեզ թույլ չի տա լայնորեն հասկանալ կատարվածը եւ կատարվողը։ Թեեւ, կատարվողի հարցում արդեն՝ իհարկե նրանով է բացատրվում հարցերի ճնշող մեծամասնությունը։Փառք Արցախի ու Հայաստանի համար կյանքը տվածներին։ Նրանց հոգիները լույսի մեջ են, հիշատակը՝ կլինի միշտ վառ։

Նմանատիպ նյութեր

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հերթական խոշոր հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «World Challenge Cup» (Աշխարհի մարտահրավերի գավաթ) հեղինակավոր մրցաշարում հայ մարզիկն...

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։ Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և...

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

44-օրյա պատերազմից վեց տարի անց հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղիկ Գալեյանը, մեկ հարց է տալիս, որը պատասխան չունի՝ «էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը»։ «Մինչև օրս ինչո՞ւ պատասխանատվության ենթարկված որևէ պաշտոնյա չկա, ոչ մեկ պատասխան չի տվել տղաների չլինելու...