ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը զբաղված է ոչ թե «բրենդիի» համտեսով, այլ «ջուր ծեծելով»․ Բադալյան

15 Սեպտեմբերի, 2026

ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, թե կազմակերպել է հայկական «բրենդիի» համտեսի երեկո։

«Նկատենք, ոչ թե կոնյակի, այլ՝ «բրենդիի»։ Սա փաստորեն այլեւս դառնում է պաշտոնական շրջանառություն։ Ըստ հաղորդագրության, երեկոյին ներկա են եղել ամերիկյան քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ»,-հարցին ուշադրություն է հրավիրում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա շարունակում է.

«Հնչում է տպավորիչ։ Բայց, փորձենք հասկանալ, թե Հայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում։ Հայաստանը կարո՞ղ է մրցակցել այդ շուկայում տասնամյակներով, գուցե հարյուրամյակով հաստատուն տեղ ունեցող ապրանքատեսակների, արտադրողների հետ։ Անգամ ծիծաղելի է մտածել այդ մասին։ Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է հազարավոր կիլոմետրեր այն կողմ գտնվող շուկայի մասին, ինչը լրացուցիչ թանկացնում է ինքնարժեքը։ Եթե դրան ավելացնենք այն, որ մրցակիցները ավելի ցածր ինքնարժեք ունեն նաեւ քանակի հաշվին, ապա պատկերը դառնում է ավելի պարզ։

Ու պարզ է դառնում, որ ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանությունը զբաղված է ոչ թե «բրենդիի» համտեսով, այլ «ջուր ծեծելով»։ Իհարկե այդ «ջուրը» լայնորեն սպառվում է Հայաստանում՝ ընտրազանգվածի շրջանում, բայց դրանից որեւէ կերպ էականորեն չի կարող ավելանալ հայկական ապրանքների սպառումը ամերիկյան շուկայում։

Իհարկե, այստեղ կա մի նրբերանգ։ Հնարավոր է, որ հայկական կոնյակագործության ոլորտում մեկ–երկու արտադրող կարողանան դեսպանատան շնորհիվ կնքել մեկ–երկու համաձայնություն, ու այդպիսով ապահովեն իրենց ապրանք որոշակի վաճառք։ Այլ կերպ ասած, այստեղ ոչ թե տնտեսությն խորքային հեռանկարի, այլ մեկ–երկու յուրային գործարարի համար մի երկու լավ պայմանագիր հաջողացնելու հարց է։ Սա իհարկե իբրեւ վարկած, թե գործնականում առավելագույն ինչ էֆեկտ կարող է ունենալ «բրենդիի» համտեսը ամերիկյան շուկայի համար։

Իսկ առհասարակ, շատ ավելի հետաքրքիր է, թե ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանն օրեր առաջ ինչ էր քննարկել Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար Փոլա Ուայթ Քեյնի հետ, որն այլ դերակատար չէ, քան Թրամփի վարչակազմում ամերիկյան քրիստոնյա սիոնիստների գլխավոր ներկայացուցիչ եւ լոբբիստ։ Պետք չէ բացառել իհարկե, որ քննարկվել է քրիստոնյա սիոնիստների բազմամիլիոնանոց համայնքին հայկական «բրենդի» մատակարարելու հարցը»։

Նմանատիպ նյութեր

Դու ապրում ես քո թողած բարության մեջ, քո խոսքերի, գործերի ու արժեքների մեջ․ զոհված զինծառայողի հայր

Դու ապրում ես քո թողած բարության մեջ, քո խոսքերի, գործերի ու արժեքների մեջ․ զոհված զինծառայողի հայր

44-օրյա պատերազմին զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի գրառումը․ «Ալբե՛րտ, տղաս… Այսօր դու պետք է նշեիր քո 25-ամյակը։ Այս օրը պետք է լիներ իսկական տոն՝ քո կողքին, քո ժպիտով, քո ձայնով ու քո ներկայությամբ։ Պետք է հավաքվեինք, շնորհավորեինք...

Եվրոհանձնաժողովում ուղղակիորեն հերքեցին Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ Գալուզին

Եվրոհանձնաժողովում ուղղակիորեն հերքեցին Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ Գալուզին

Եվրոհանձնաժողովի՝ Հայաստանի հետ առանց վիզային ռեժիմի ներդրման հստակ ժամկետները հաստատելուց հրաժարվելը ցույց է տալիս Բրյուսելի՝ Հանրապետության «եվրոպական ապագայի» վերաբերյալ խոստումների անցողիկ բնույթը։ Այս մասին Известия-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Չարենցի փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Չարենցի փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Չարենցի փողոցում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Մասնավորապես` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի...

ԲՀԿ-ն շարունակելու է իր դերակատարությունը ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում․ հայտարարություն

ԲՀԿ-ն շարունակելու է իր դերակատարությունը ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում․ հայտարարություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, անկախ բոլոր անարդարություններից ու իր դեմ իրականացված բռնաճնշումներից, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական...

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը․ կաթողիկոսն ու Սամվել Կարապետյանը ներկա չեն

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը․ կաթողիկոսն ու Սամվել Կարապետյանը ներկա չեն

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, այն կանցկացվի դռնփակ: Նիստին ներկա չէ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, չկան հոգևոր դասի այլ ներկայացուցիչները։ Նիստին ներկա չէ նաև գործարար Սամվել Կարապետյանը,...