Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են TRIPP-ը

8 Օգոստոսի, 2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհակալություն է հայտնել 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ ընդգծելով նախագահ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում։

Զրուցակիցներն ուրախությամբ են արձանագրել, որ Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում և զգում են երկու երկրների ժողովուրդները։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Թրամփը վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը։ Քննարկվել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր

ՀԱՊԿ-ը որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն գոյություն չունի. Ռուբինյան

ՀԱՊԿ-ը որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն գոյություն չունի. Ռուբինյան

ՀԱՊԿ-ը որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն գոյություն չունի։ Հետևաբար, անհնար է որևէ բան որևէ բանով փոխարինել։ Այս  մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Ինչ վերաբերում է...

Բացահայտ անհանգստացած չեն նաև միջազգային կառույցները, ի դեմս ԵՄ-ի պատասխանատու պաշտոնյայի. Դանիելյան

Բացահայտ անհանգստացած չեն նաև միջազգային կառույցները, ի դեմս ԵՄ-ի պատասխանատու պաշտոնյայի. Դանիելյան

«Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ դրսևորելը ադրբեջանական իշխանության պարագայում օրինաչափություն է։ Սա միայն անկիրթ ինքնավստահության ցուցիչ չէ, սա ավելի խորքային երևույթ է»,- նշել է իրավագիտության դոկտոր,...

Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո»

Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո»

ՀՀ ԲՏԱ նախարարությունը մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի, 7 նոր պայմանագիր է կնքել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ բյուջեից հատկացվել է 632 հազար 676 դրամ։ Պայմանագրերը կնքվել են «Բարդիններ», «Արտէքսիմ», «Սաս-Գրուպ» ՍՊ ընկերությունների և Գայանե Կիրակոսյան, Մհեր...

Լևոն Մնացականյանն իր արժանապատիվ կեցվածքով անգամ Բաքվի բանտից օրինակ է ծառայում բոլորիս. Դանիելյան

Լևոն Մնացականյանն իր արժանապատիվ կեցվածքով անգամ Բաքվի բանտից օրինակ է ծառայում բոլորիս. Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Լեգենդար հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է։ Հերոսական կենսագրություն ունեցող հրամանատարը, որն իր ողջ գիտելիքներն ու փորձը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը, այսօր գերության մեջ է անցկացնում...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։...