«Թմբուկի ձայնը՝ «խաղաղության» քրքիջը․ Հայր Ռուբեն

5 Մայիսի, 2026

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Թմբուկի ձայնը՝ «խաղաղության» քրքիջը» վերտառությամբ հրապարակում է արել։

«Ժամանակակից աշխարհը՝ առաջնորդների բարձրագույն մակարդակով, քաղաքականապես չհաս հասարակություններին առաջարկում է մի պարզ «բաղադրատոմս»․ վերահաս աղետալի վտանգների դեպքում, անտեսելով աղետի մոտալուտ շունչը, պարզապես աղմո՛ւկ բարձրացրու, երգի՛ր, պարի՛ր, թմբուկ նվագի՛ր։

Սուրբ Գիրքն այս մոտեցումը բացահայտում է որպես նենգավոր մոլորեցում և անմիտ ինքնախաբեություն։

Եսայի մարգարեն տեսնում էր նույն պատկերը․ ժողովուրդը՝ կանգնած կործանման սպառնալիքի առաջ, ընտրում է ոչ թե ապաշխարությունը, այլ զվարճությունը․

«Ահա ուրախություն և ցնծություն… ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք» (Եսայու մարգարեություն 22։13)։

Սա ոչ թե ուրախություն էր, այլ իրականությունից փախուստ։

Նույն պատկերը տեսնում ենք Երեմիա մարգարեի գրքում՝ մարգարեական խիստ դատապարտմամբ․ «Ասում են՝ խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, բայց ո՞ւր է խաղաղությունը։ Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց անամոթաբար չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին։ Ահա թե ինչու իրենց կործանումն են գտնելու» (Երեմիայի մարգարեություն 6։14)։

Այսինքն՝ վտանգը կա, բայց մարդիկ թմրեցվում են խոսքերով, շոուներով, կեղծ վստահությամբ։

Քրիստոս ևս նույն կերպ զգուշացնում է՝ հիշեցնելով Նոյի օրերը․ «Մարդիկ ուտում էին ու խմում… և ժողովուրդը չիմացավ, մինչև որ ջրհեղեղն սկսվեց և բնաջնջեց բոլորին» (Մատթեոսի ավետարան 24։38-39)։

Կյանքը շարունակվում էր «հանգիստ», նույնիսկ ուրախ, բայց այդ «հանգստությունը» դարձավ կործանման նախերգանք։

Այն հասարակությունը, որ ինքնակամ հանձնվում է մոլորությանը՝ փաթեթավորված զվարճանքով, աղմուկով, անընդհատ «շեղումով», երբ վտանգների մասին զգուշացումը փոխարինվում է կատակով, հեգնանքով, մեղադրանքով, ապա դա արդեն հոգևոր հիվանդության նշան է։

Սուրբ Գիրքը չի արգելում ուրախությունը, բայց տարբերակում է ճշմարիտ ուրախությունը կեղծ ուրախությունից։ Վերջինս քողարկում է վախը, կուրացնում միտքը, անզգայացնում հոգին։ Կեղծ ուրախությունը հոգևոր թմրամոլության նշան է։

Ճշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց, այլ՝ ճշմարտության հետ առերեսվելուց։ Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է՝ արթուն եղի՛ր, զանազանի՛ր, մի՛ խաբվիր»,- գրել է Հայր Ռուբենը։

Նմանատիպ նյութեր

Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա

Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Անկախությա օրվա առթիվ․ «Այսօր 21 Սեպտեմբեր Հայաստանի անկախութեան օրն է։ Անկախութիւնը աստուածատուր պարգեւ է. զայն պէտք է պահել հաւատարմութեամբ։ Անկախութիւնը նաեւ մարդկային իրաւանց հիմնական սկզբունքներէն մէկն է. զայն հարկ է...

Անկախության տոնն այսօր հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը․ Գարեգին Բ

Անկախության տոնն այսօր հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և շնորհավորում Անկախության տոնի առիթով։ Այսօր տոնախմբում ենք հայոց...

ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը

ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը

ՌԴ Պետդումայի ընտրություններից հետո մշակվել է արձանագրությունների ավելի քան 83 %–ը, և «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85%–ը։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Երկրորդ տեղում Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն է...

Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը

Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը: 1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշեց անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին և համաժողովրդական քվեարկության դնել հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-22-ին կեսօրից հետո, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ...