Թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»

17 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեղրի համայնքապետի ընտրությունների շուրջ իրավիճակը օր օրի ավելի է թեժանում։ ArmLur.am-ի տեսանկարահանող խումբն այս օրերին գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որտեղ բնակիչների հետ զրույցների ընթացքում արձանագրել է մի շարք ուշագրավ հանգամանքներ։ Մեղրիում համայնքապետի կալանավորման վերաբերյալ քաղաքացիների անձնական վերաբերմունքի մասին հարցումները վկայում են կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի բարձր վարկանիշի մասին։

Տեղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ դեռ «շոկի մեջ են» կատարվածից։ Նրանց համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց այս կերպ վարվել Անդրեասյանի հետ։ Նրանք նաև հռետորական հարց են բարձրացնում՝ «Գուցե սա՞ էր շնորհակալությունը, որ Անդրեասյանի խաթր սաղ Մեղրին, Ագարակը ՔՊ ընտրեց, Նիկոլին «պաձերժկա» արին»։ «Անդրեասյանը չլիներ, Նիկոլ ո՞վ էր ընտրելու»,- ասում է մեկ այլ քաղաքացի։

Մեղրիում մեզ հետ զրույցում քաղաքացիները նաև հայտնեցին, որ Անդրեասյանը մշտապես դեմ է եղել համայնքում ապօրինի գործունեություն ծավալելուն։ Դրա մասին, ըստ նրանց, վկայում է նաև այն հանգամանքը, որ նա փակել էր մանկապարտեզի մոտ տեղակայված բենզալցակայանը, որը պատկանում է Մեղրիի նախկին համայնքապետ Բագրատ Զաքյանին։

Տեղացիների համար հատկանշական է նաև այն, որ Անդրեասյանի կալանավորման հաջորդ օրը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Մեղրիում ավագանու բոլոր անդամների ներկայությամբ խորհրդի նիստ էր հրավիրել և հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շուտափույթ Մեղրիի համար թեկնածու գտնել։

Մեղրի համայնքի բնակիչները նաև ընդգծում են, որ Խաչատուր Անդրեասյանի կալանավորումից երկու օր անց շահագործման է հանձնվել նախկին համայնքապետ Բագրատ Նիկոյանի բենզալցակայանը՝ մարզպետի թույլտվությամբ, որի շահագործումը, ըստ նրանց, կասեցրել էր հենց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ըստ բնակիչների՝ մարզպետը շահագրգռված է աջակցելու Սերգեյ Գալստյանին։ Եվ, ինչպես սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, Սերգեյ Գալստյանի թեկնածությունն արդեն հաստատվել է, և նա մասնակցելու է Մեղրիում սպասվող ՏԻՄ ընտրություններին։

Մեղրիի բնակիչները նաև շեշտում են, որ Անդրեասյանը փորձում էր անհապաղ քայլեր ձեռնարկել՝ փակելու Տերտերասարի հանքի անօրեն շահագործումը։ «Առաջնային նպատակներից մեկը դա էր»,— ասում է Մեղրիի բնակիչներից մեկը և ապա հավելում. «Իմանալով, որ դա անօրեն է, ինչո՞ւ պիտի Անդրեասյանը վերահսկողությունը իր ձեռքը առներ»։

Ապօրինի հանքի համար կալանքի են տարել, բայց հանքը աշխատում է։

Տեղացիները նաև ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ տվյալ հանքի անօրեն շահագործման համար կալանավորել են Անդրեասյանին, սակայն հանքը շարունակում է աշխատել։

Մեղրի համայնքի բնակիչները մեզ նաև հայտնեցին, որ կալանավորումից հետո բոլոր թեկնածուները հանում են իրենց անունները, այդ թվում՝ ՔՊ-ով առաջադրված Վարդան Հայրապետյանը։ Ըստ նրանց՝ այս կերպ Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է բացում մոտ 40-ամյա գործարար Սերգեյ Գալստյանի համար։

Կրկին նրանց իսկ խոսքով՝ վերջինս «40 տարեկանում 5 է պակաս Երևանի խոշոր գործարարներից»։ «Դաշտն է չեզոքացնում»,— վստահ են Մեղրիի բնակիչները։

Նրանք նշում են, որ Խաչատուր Անդրեասյանը շարունակում է մնալ ՔՊ-ի ցուցակում և անգամ նախագահում է տեղի խորհուրդը։ Նրա թեկնածության փաստաթղթերը, ըստ բնակիչների, դեռ վաղուց ներկայացրել էր հենց Անդրեասյանը։ Այժմ սպասում են դրանց հաստատմանը, որի վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։

Տեղացիները նաև շեշտում են, որ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, չի կարողանում ամբողջովին վստահել Խաչատուր Անդրեասյանին, քանի որ համապետական ընտրություններին Մեղրիի՝ ՔՊ-ին տված 62% քվեն, ըստ նրանց, Անդրեասյանի «խաթր»-ով էր։ Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանին Ագարակում, ինչպես նախորդ անգամ, հայտնի «Սյունյաց ողջույններ»-ով կդիմավորեին։

Նիկոլ Փաշինյանը չի՞ մոռացել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Իրանի ժողովուրդը թույլ չի տվել արտաքին ուժերին պարտադրել իրենց կամքը. Ռեզայի

Իրանի ժողովուրդը թույլ չի տվել արտաքին ուժերին պարտադրել իրենց կամքը. Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի (ԱԱԳԽ) քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, ելույթ ունենալով լայնամասշտաբ ռազմական դիմակայության մեկնարկից 200 օր լրանալու կապակցությամբ հղված ուղերձով, հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը ցուցաբերել է աննախադեպ...

Ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ․ մանրամասներ

Ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ․ մանրամասներ

Պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Կոտայքի մարզում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանները պարզել են, որ...

Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու… «խաղաղության» թմբիրը. «Փաստ»

Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու… «խաղաղության» թմբիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Իլհամ Ալիևը նախօրեին մի շարք հայտարարություններ է արել, որոնց շարքում կան ակնհայտ ցինիզմով պարուրված ստեր, Հայաստանի ու հայության հասցեին նոր սպառնալիքներ, նաև... զվարճալի դրվագներ: Սկսենք համեմատաբար զվարճալի էպիզոդից: Ալիևը հայտարարել է, թե...

Հայկ Սարգսյանին ներում-բեկում չի լինելու. «Հրապարակ»

Հայկ Սարգսյանին ներում-բեկում չի լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները փորձում են իրենց գծի դեմ դուրս եկած Հայկ Սարգսյանի հետ դատաստան տեսնել՝ ՔՊ կանոնադրությունը խախտելու, կուսակից ընկերներին եւ կուսակցությանը վարկաբեկելու համար, բայց զազրախոսների մի ողջ բանակ ՔՊ-ում ոչ միայն անպատիժ է մնում, այլեւ...