Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար․ «Հրապարակ»

29 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ որոշ լուրերի, իշխանությունը հող է նախապատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների հաջորդ օրը Փաշինյանը գրառում արեց, թե «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, դա տեսնում ենք ՏԻՄ ընտրություններով»։ Ասաց, թե Հայաստանից պետք է արմատախիլ անել «լրտեսական ընդդիմությանը», որը կառավարվում է դրսից։ «Հայաստանում պետք է ձեւավորվի նոր՝ պետականակենտրոն ընդդիմություն, բայց դա չպետք է կառավարությունը ձեւավորի»,- ասաց նա։

Երեկ Փաշինյանի նորաթուխ թիմակից, պատգամավորի մանդատ ստացած Էդգար Առաքելյանը, որ Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ից է տեղափոխվել ՔՊ, խորհրդարանում իր բեմելը նշանավորեց ընդդիմության դեմ կեղտոտ ելույթով՝ փաստորեն, մանդատի համար «երախտագիտություն հայտնելով» Փաշինյանին։

Ասաց՝ ունենք դրսից կառավարվող եւ Հայաստանի շահերը չսպասարկող ընդդիմություն, եւ Փաշինյանին կոչ արեց զբաղվել ընդդիմությամբ, ինչպես Եկեղեցով, դիցուք` մի քննիչ հանձնաժողով էլ ընդդիմության համար ձեւավորել։ Չնայած Փաշինյանն ասել է, որ դա կառավարության գործը չէ, հանրային շրջանակները դա պետք է քննարկեն, արձագանքը պետք է հանրությունից լինի, սակայն ՔՊ մեր աղբյուրները չեն բացառում, որ երբ հարցը եփվի եւ լայն արձագանք ստանա, իշխանությունն օրենսդրական նախաձեռնությամբ կկասեցնի որոշ ուժերի գործունեությունը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թրամփը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը

Թրամփը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է «շատ արագ» ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը։ «Ես պետք է ավարտեմ Իրանի դեմ պատերազմը, և դա կանեմ շատ արագ։ Նրանք շատ են տառապել, մենք վերջ կդնենք սրան», - հայտարարել է Թրամփը՝ Օհայո նահանգում հանրապետական...

Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է Արթուր Ջավադյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից: «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-նշվում է...

Ուկարինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով

Ուկարինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո, իսկ հստակ ամսաթիվը դեռ պետք է որոշվի։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ բանակցությունների վերսկսման ժամկետները կախված կլինեն...

1 ամսական երեխա է մահացել

1 ամսական երեխա է մահացել

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ...

Իսպանիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են

Իսպանիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են

Իսպանիայի մի շարք քաղաքներում մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Մադրիդի մերձակայքում երկու գնացքների բախման համար մեղավորներին։ Ցուցարարները վանկարկել են՝ «Մարդասպաննե՛ր»։ Իսպանիայում գնացքների վթարից հետո բողոքի ցույցերի ժամանակ...