Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ․ «Հրապարակ»

30 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպառնալ ընդդիմությանը եւ նոր հոկտեմբերի 2 է պլանավորում՝ հասնելու Ալիեւի պահանջով Սահմանադրությունը փոխելու նպատակին։ «Շատ տարօրինակ մի բան տեղի կունենա. եթե սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, ապա հիմա հնարավոր է` իշխանությունը սկսի ցույց անել, ու արդյունքում ժողովուրդը պահանջի ընդդիմությունից, որ կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին»,- այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 2-ը նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի եւ սահմանադրական արժեքների վրա հարձակման օր, երբ Փաշինյանի հրահանգով այդ օրը ժողովուրդը ներխուժեց խորհրդարան, եւ ճնշման ներքո խորհրդարանը ցրվեց, ու հայտարարվեցին արտահերթ ընտրություններ։

Բայց, ըստ ամենայնի, Փաշինյանը հիմնովին կտրվել է իրականությունից, եթե հույս ունի, որ 18-ի նման իր կոչով մարդիկ դուրս կգան փողոց ու ակցիա կանեն, այն էլ՝ պահանջելու, որ Հայաստանը կատարի Ալիեւի հերթական պահանջը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Արշակ սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում

Արշակ սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայց է ներկայացրել կարգալույծ նախկին հոգևորականի՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) դեմ։ Սրբազանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև 999 դրամ՝...

Ողբերգական դեպք Սյունիքում. Գորիսի հիվանդանոցում հղին կորցրել է երեխային, ամուսինը մեղադրում է բժիշկներին

Ողբերգական դեպք Սյունիքում. Գորիսի հիվանդանոցում հղին կորցրել է երեխային, ամուսինը մեղադրում է բժիշկներին

Հոկտեմբերի 20-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այդ օրը ժամը 20:00-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին է ահազանգել Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արթուր Մ.-ն և հայտնել,...

Դուք արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք․ Արամ Վարդևանյան 

ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի ելույթը․ «2025 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվում է խաղաղության համապարփակ համաձայնագիրը։ Այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ նախագահի անմիջական վկայությամբ և մասնակցությամբ։ Դրա...

Թուրքիան հանձնառու է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը․ Էրդողան

Թուրքիան հանձնառու է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը․ Էրդողան

Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումներին։ «ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խոսելով Կովկասում տիրող իրավիճակի մասին։ «Հայտնում եմ մեր հանձնառությունը՝ հետագայում ևս առավելագույն հնարավոր ներդրումն...

ԱՄՆ-ն եվրոպացիներին կոչ է արել մեղմել Ռուսաստանի հասցեին հնչեցվող հռետորաբանությունը

ԱՄՆ-ն եվրոպացիներին կոչ է արել մեղմել Ռուսաստանի հասցեին հնչեցվող հռետորաբանությունը

Պենտագոնը ՆԱՏՕ մի քանի երկրների խնդրել է մեղմել Ռուսաստանից բխող սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը, Reuters-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Մասնավորապես, նման խնդրանքներ են ստացել Էստոնիան, Լատվիան և Լիտվան։ Հարցը քննարկվել է Պենտագոնի քաղաքականության բաժնի...