Տեքստը ոչ ոք չի տեսել. Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ»

7 Մայիսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գրեթե մեկ ամիս է՝ նիստեր չի գումարել։ Ըստ արդարադատության նախարարության՝ վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, ինչպես նաեւ՝ սահմանադրության ընդունման կարգի փոփոխության եւ հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։

Նիստից մոտ 10 օր առաջ էլ Գալյանը հայտարարեց, որ տեքստն արդեն պատրաստ է, այն կուղարկվի ՔՊ վարչության քննարկմանը։ Թե ինչ կապ ունի իշխող կուսակցությունը ՀՀ սահմանադրության նախագծի հետ, պարզ չէ, բայց մենք տեղեկացանք, որ ՔՊ վարչությունում սահմանադրության տեքստը չեն քննարկել եւ անգամ չեն տեսել:

Հպանցիկ խոսակցություն է գնացել այդ մասին, եւ Փաշինյանն ասել է, որ դրա ժամանակը չէ` ընտրություններից հետո կանդրադառնանք: Ոչ էլ սահմանադրական բարեփոխումների խորհուրդն է տեսել սահմանադրության որեւէ պատրաստի տեքստ:

Ավելին, խորհուրդը շուրջ մեկ ամիս է՝ նիստեր չի հրավիրում, թե ինչու` խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ մեզ ասաց, որ, հավանաբար, նախընտրական ծանրաբեռնվածության պատճառով է, որ նիստեր չեն անցկացվում, այն դեպքում, երբ առաջ շաբաթը մեկ նիստեր էին գումարում, եւ հայտարարել էին, որ մինչեւ ընտրությունները սահմանադրության տեքստը կհրապարակվի։

Թե ինչու է գործընթացը կանգ առե ՔՊ մեր աղբյուրները չեն թաքցնում, որ սպասում են ընտրությունների արդյունքներին, որից կախված կլինի՝ հնարավո՞ր է հանրաքվե անել, թե՝ ոչ: Բանն այն է, որ տեքստը հանրաքվեի դնելու համար ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն է հարկավոր կամ էլ՝ կոալիցիոն գործընկերներ, համախոհներ, ուստի չարժե ժամանակ վատնել, երբ անհայտ է իրենց եւ, ըստ այդմ հանրաքվեի ճակատագիրը։

Նմանատիպ նյութեր

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը 270․7 մլն դրամի հարկային արտոնություն է տալիս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին: Այս հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում: Գրում է «Aysor.am»-ը: Ըստ Կառավարության հիմնավորման՝...

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

Փոխվարչապետի N 930-Ա որոշմամբ՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին...

Այս կալանքը ոչ թե իրավական, այլ վրեժխնդրության հարց է․ Քրիստինե Վարդանյան

  «Արդեն մեկ ամիս է՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորրորդ անգամ ապօրինի կալանավորված է։ Այս ասուլիսները նրա համար են, որ գործի զարգացումների մասին տեղեկացնենք և ներկայացնենք այն հիմքերը, որոնք ցույց են տալիս, որ այս կալանքը կապ...

Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան

Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Մասյացոտնի թեմի երիտասարդները ուխտագնացության են մեկնել դեպի Շիրակի թեմ՝ օրը սկսելով հայրենիքի համար աղոթքով և հոգևոր խորհրդածությամբ։ Ճանապարհի յուրաքանչյուր հանգրվան դարձել է հոգևոր զրույցի, հիշողության և ազգային...

Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել

Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել

Շենգավիթի համայնքային ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը: Հայտնում են ՆԳՆ-ից: Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9․50-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որը ցանկանում է ինքնասպանություն գործել։ Շենգավիթի համայնքային...