Հայաստանը վերածվել է ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց համար մեծ կալանավայրի․ Կոստանյան 

12 Նոյեմբերի, 2026

«Արսեն Գևորգյանի մահը, ըստ էության, հերթական ահազանգն է, որ Հայաստանում իշխանություններն այլևս չեն կարող խուսափել պատասխանատվությունից։

Ուզում եմ հիշեցնել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ևս երկու դեպք։ Խոսքը դատական նիստերի դահլիճում այս իշխանության կոշտ քննադատ, ռեժիսոր և պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մասին է, ինչպես նաև քաղաքական հայացքներ ունեցող և որոշակի քաղաքական կուսակցություն ներկայացնող Մհեր Եղիազարյանի մահվան մասին, որը կուսակցության նախագահն էր։ Վերջինս փաստացի մահացավ հացադուլի պայմաններում՝ հացադուլից հետո ունենալով առողջական խնդիրներ։ Նրա առողջական վիճակի վերաբերյալ ահազանգում էին ոչ միայն փաստաբանները, այլև տարբեր հասարակական գործիչներ, սակայն Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական համակարգի կողմից մնաց անտեսված և մահացավ։

Այս բոլոր դեպքերը խիստ մտահոգիչ են, հատկապես այն առումով, որ քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, մասնավորապես՝ Սրբուհի Գալյանն ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, բացարձակ անպատասխանատու վարքագիծ են դրսևորում»,- այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների թեմայով հրատապ ասուլիսում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն՝ «Քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքները» թեմայով

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն՝ «Քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքները» թեմայով

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։...

Սա ոչ միայն իրավական, այլև բարոյական անպատասխանատվություն է․ Լարիսա Ալավերդյան 

  «Աստվածաշնչյան խոսքերով, երևի, պետք է սկսեմ՝ «Սիրտս տխուր է մահու չափ», որովհետև, ըստ էության, տեսնում ենք, որ մահը՝ լինի բանակում, թե ազատազրկման վայրերում, կարծես սովորական է դառնում։ Եվ ամենածանրն այն է, որ հասարակության լայն...

Կալանքի պայմանները դարձել են խոշտանգման միջոց․ Ձյունիկ Աղաջանյան

  «Նման գործելաոճով փորձ է արվում ընդհանրապես ոչնչացնել մրցակցային դաշտը, այսինքն՝ վերացնել հակառակ թեկնածուի առաջ գնալու և ընտրվելու ցանկացած հնարավորություն։ Մի բան հասկանանք․ այս ամենն իրականացնելու համար ընտրվում է կալանքը։...

Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը. Երևանի քաղաքապետարան

Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը. Երևանի քաղաքապետարան

Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Խորհրդարանում քննարկվում է ժողովրդավարության հետընթացը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Խորհրդարանում քննարկվում է ժողովրդավարության հետընթացը

Տեղի է ունենում ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտակական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 6 հաարց է, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների...