Սրբուհի Գալյանը չի պատրաստվում համաներում հայտարարելու նախագիծ ներկայացնել․ ԱԺ պատգամավորը՝ կալանավայրերի վիճակի մասին

14 Նոյեմբերի, 2026

«Մարդը, որ մտնում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, չգիտի՝ արդյոք դուրս կգա՞ այնտեղից, թե՞ այդ շենքը կփլուզվի իր գլխին»։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տիրող անմարդկային պայմանների մասին Ազգային ժողովում ահազանգել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը։ Նա Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին մի կարևոր հարց էր ուղղել. «Արդյո՞ք պատրաստվում եք համաներում հայտարարելու մասին նախագիծ ներկայացնել, թե՞ ոչ»։

Նախարարի պատասխանը կարճ էր ու միանշանակ՝ «Ո՛չ»։

Մինչդեռ բանտերը շարունակում են մնալ գերբեռնված, իսկ քրեակատարողական հիմնարկներում տիրող պայմանները՝ խիստ մտահոգիչ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստանի» թիմի անդամ, քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանը։

Այս մահը ևս մեկ անգամ հրատապ է դարձնում քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների, գերբեռնվածության և կալանավորված անձանց կյանքի ու առողջության պաշտպանության հարցը։

Նմանատիպ նյութեր

Հանդիպում երիտասարդների հետ

Հանդիպում երիտասարդների հետ

Նոյեմբերի 17-ին  Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը և Լևոն Զուրաբյանը կհանդիպեն երիտասարդների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան»-ի Երիտասարդական կառույցը։ «Հանդիպմանը կներկայացվեն ազգային համախմբման գաղափարը և քաղաքական ուժերի տեսլականները՝...

Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գնաճի

Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գնաճի

Փարիզում այսօր հազարավոր մարդիկ դուրս ես եկել փողոց՝ բողոքի ակցիա իրականացնելու՝ ընդդեմ գների աճի և անվտանգության ուժերի կոշտ գործողությունների։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ Մասնակիցները բերել էին տարբեր դրոշներ և պաստառներ. ոմանք անդրադառնում էին կյանքի...

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից, կասեցվել է նրանց լիազորությունները: Հիշեցնենք՝ այսօր մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու...

ԵԽԽՎ ավելի քան 100 պատգամավորներ դատապարտել են Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի ու քաղաքական կալանավորումը․ Վարդևանյան

ԵԽԽՎ ավելի քան 100 պատգամավորներ դատապարտել են Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի ու քաղաքական կալանավորումը․ Վարդևանյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ավելի քան 100 պատգամավորներ դատապարտել են Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի ու քաղաքական կալանավորումը։ Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ Եվրոպայում չկա մեկ այլ երկիր, որտեղ ընդդիմադիր երեք առաջնորդներ...

Իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օրը գալու է․ մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր. Կոչուբաև

Իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օրը գալու է․ մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր. Կոչուբաև

Ինչի է ինձ թվում, որ վաղը կարդալու ենք, որ Մասիս Մելքոնյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին, ով միջնորդությունը բավարարաել է ու Մասիս Մելքոնյանին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Այս մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Ես երբեք չեմ...