Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ

28 Ապրիլի, 2026

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մանր ու միջին մակարդակի իշխանության տարբեր ներկայացուցիչներ առաջ են տանում հետևյալ թեզը․ թե բա Արթուր Ավանեսյանը՝ նույն ինքը լեգենդար Կանդազը, եթե իսկապես այդպիսի լեգենդար հետախույզ է, ապա հասարակ հեռախոսազանգով չէր բռնվի։

Ինչ խոսք, համաձայն եմ․ մեր տեղական նշանակության հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանական նույնատիպ կառույցը։ Մերոնք կարողանում են սեփական քաղաքացիներին առավոտից մինչև երեկո այնպես հետևել, որ մարդ չպլստա։

Կանդազին չէին կարողանում բռնել ադրբեջանական համապատասխան կառույցները, երբ նա տարբեր խնդիրներ էր կատարում, և, ըստ ՔՊ-ականների թեզի, մեր «բարեփոխված» հատուկ ծառայությունները վերջապես կարողացան բռնել լեգենդար հետախույզին»։

Նմանատիպ նյութեր

Թող իրենք մտածեն իրենց կատարած թալանի մասին․ Լիդյա Մանթաշյանը՝ իշխանությանը

«Աշխարհի ցանկացած երկրում լինում են քաղաքական գործեր, բայց այս մասշտաբի հետապնդումներ, բացի ավտորիտար երկրներից, ոչ մի տեղ չենք տեսել։ Հիմա, օրինակ, եթե վերցնենք «Ուժեղ Հայաստանը», այնքան շատ են քաղբանտարկյալները, որ միայն առաջնորդներին...

Մարդը արյունահոսում է, նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում․ փաստաբանը՝ ՔԿՀ պայմանների մասին 

  «Ունեմ մի պաշտպանյալ՝ Արթուր Վարդանյանը, որի առողջական խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել և անդրադարձել եմ։ Նա չափազանց լուրջ առողջական խնդիրներ ունի, սակայն համապատասխան մարմինների կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում։ Երբ իմ...

Ինչ է կատարվում Սպիտակում ընտրություններից առաջ. «Արմլուր»

Ինչ է կատարվում Սպիտակում ընտրություններից առաջ. «Արմլուր»

Ընտրական հանձնաժողովը պահանջում է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Քաջայր Նիկողոսյանին դուրս թողնել համայնքապետի ընտրություններից: ArmLur.am-ը գրել էր, որ նոյեմբերի 29-ին Սպիտակի ավագանու ընտրություններ են և Նիկողոսյանի դեմ են դուրս եկել նրա ենթակաները՝ «Բարոյական...

Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ գործնական և փոխշահավետ հարաբերությունների հաստատման օգտին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ գործնական և փոխշահավետ հարաբերությունների հաստատման օգտին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան արդեն կապ է հաստատել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի նոր հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։ «Գեորգի Զուրաբաշվիլիի...

Գալյանի ելույթը ջրի երես բերեց ՔՊ-ի քաղաքական երեսպաշտությունն ու երկակի ստանդարտները․ Ավետիսյան

«Օրեր առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հուզառատ ելույթը հերթական անգամ ջրի երես բերեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական երեսպաշտությունն ու երկակի ստանդարտները։ Այսօր երկրում առկա քաղաքական բանտարկյալների...