Ճիշտը ոչ թե հանրաքվեի գնալն է, այլ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը․ Մանուկյան

28 Նոյեմբերի, 2026

Տնարին կալանքի տակ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ուղերձ է հղել, որում ասված է.

«Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծվել են։ Կեղծվել են ոչ միայն հունիսի 7-ին ու դրանից հետո տեղի ունեցած ապօրինի գործընթացներով, այլ դրանից առաջ։

Ընտրությունների արդյունքները նենգափոխվել են և կատարվել է ժողովրդի քվեի գողություն՝ նախադեպը չունեցող տարբերակով։

Աննախադեպ է նաև այն, որ առաջատար 4 ընդդիմադիր ուժերի ղեկավարները՝ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը (ի դեպ, Թևանյանին ուղիղ տեքստով մեղադրում են ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնելու համար՝ այն գնահատելով որպես պետական դավաճանություն), շինծու մեղադրանքներով կալանավորված են։

Ահա այս պայմաններում օրվա իշխանության պարագլուխն ընդդիմությանն առաջարկում է գործարք, որը ոչ միայն անպարկեշտ է, այլ նաև ոչ լեգիտիմ։

Ինչպես հայտնի է, ՔՊ-ն, խայտառակ կեղծիքներով հանդերձ, չկարողացավ ԱԺ-ի 2/3-ը ստանալ։ Դա նշանակում է, որ սահմանադրական փոփոխություն իրականացնելու ու առավելևս Ադրբեջանի թելադրանքով մեր Մայր օրենքը փոխելու մանդատ Նիկոլ Փաշինյանը չունի (մեծագույն խաբեություն է, թե իբր նոր սահմանադրությունը խաղաղություն է բերելու)։ Փոխարենը խորհրդարանական ընդդիմությունն ունի հրամայական մանդատ՝ այդ փոփոխությունների մեկնարկին կանաչ լույս չվառելու համար։

Ելնելով այն փաստաթղթից, որը ներկայացվել է մեր հանրությանը որպես նոր սահմանադրություն՝ մենք գործ ունենք Ալիևի հերթական նախապայմանը բավարարելու և Փաշինյանի ներքաղաքական հաշվարկներն ապահովելու ոչ լեգիտիմ գործընթացի հետ։ Սա արտաքին ճնշման և ներքին նվաստացման փաստաթուղթ է, որն անկախ Հայաստանի վերջը կարող է դնել և որը չպետք է հասնի հանրաքվեի։

Հանրաքվեի ցանկացած ելքի պարագայում մենք մեծ ռիսկերի առաջ ենք հայտնվելու․ Ադրբեջանը դա բոլոր դեպքերում շահարկելու և օգտագործելու է ՀՀ-ի դեմ։

Այնպես որ, ճիշտը ոչ թե սահմանադրության թեմայով հանրաքվեի գնալն է, այլ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը։

Ու որպեսզի 2026թ․ հունիսի 7-ինը չդառնա Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունը, պետք է մերժել պարտադրվող սահմանադրությունն ու ձևավորել նոր, ազգային իշխանություն»։

Նմանատիպ նյութեր

Ընդդիմությունն առնվազն խառնել է խաղաքարտերը․ Հակոբ Բադալյան

Ընդդիմությունն առնվազն խառնել է խաղաքարտերը․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Չհամաձայնելով «հեռանալու» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «առաջարկին», ընդդիմությունը փաստացի՝ եթե չասեմ փոխել խաղը, ապա առնվազն խառնել է խաղաքարտերը։ Դրա վկայությունն է թե իշխանության, թե մերձիշխանական շրջանակների...

Սիլիկյան թաղամասում բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել է գերեզմանատանը

Սիլիկյան թաղամասում բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել է գերեզմանատանը

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։45-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցում բախվել են Երևանի բնակիչ 60-ամյա Մնացական Դ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Արկադիկ Մ․-ի վարած «Howo» մակնիշի...

Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա ժողովրդին․ Մայր Աթոռ

Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա ժողովրդին․ Մայր Աթոռ

Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ...

Խորեն Ծատուրյանը դարձել է պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն

Խորեն Ծատուրյանը դարձել է պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն

Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Խորեն Ծատուրյանը մինչև 65 կգ քաշային կարգում փայլուն ելույթ ունեցավ և նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։ «Խորենը...

Քաղաքական հետապնդnւմների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև․ հայտարարություն

Քաղաքական հետապնդnւմների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև․ հայտարարություն

Սիրելի՛ հայրենակից, քեզանից փորձում են խլել քո համայնքի ղեկավարին ազատ ընտրելու սահմանադրական իրավունքը: Այս մասին հայտարարություն է տարածել Ընդդիմադիր համախմբումը։ «Ընտրություններից առաջ քաղաքական մրցակիցներին ձերբակալելն ու ազատազրկելը դարձել է գործող ոչ լեգիտիմ...