Ծեծկռտnւք՝ Շիրակի մարզում. արհեստագործական ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց

13 Մայիսի, 2025

Երեկ՝ մայիսի 12-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից» ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 31 խումբը «գլխի մակերեսային վնասվածքներ, ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, հիվանդանոց է մեկնել  Ոստիկանության  Անիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է հետազոտման փուլում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի գյուղերից մեկի բանկիչ 17-ամյա Տիգրան Ն.-ն է։

Ըստ նախնական տեղեկությունների, նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում իրենց գյուղում՝ մշակույթի տան դիմաց, Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Մկրտիչ Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված Տիգրան Բ.-ի միջև ինչ-որ հարց է առաջացել, որի ժամանակ Մկրտիչ Ա.-ն հարվածներ է հասցրել Տիգրան Բ.-ի մարմնի տարբեր մասերի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Անիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Անիի և Արթիկի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով, Մկրտիչ Ա.-ն միայնակ չի եղել, նրա հետ եղել են մոտ 5 հոգի, ովքեր նույնպես ակտիվ մասնակցություն են ունեցել Տիգրան Ն.-ին  ծեծի ենթարկելու մեջ, իսկ թե ինչու է ոստիկանությունը միայն Մկրտիչ Ա.-ի մասին տեղեկացրել քննչական վարչությանը, գյուղացիների մոտ լուրջ կասկածներ է առաջացրել։

Նշվում է, որ Տիգրան Ն.-ն սովորում է Շիրակի մարզի արհեստագործական ուսումնարաններից մեկում, իսկ Մկրտիչ Ա.-ն՝ Շիրակի մարզի դպրոցներից մեկում։

Նմանատիպ նյութեր

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն թուլացնի ռազմական ճնշումը և վերացնի շրջափակումը։ Այս մասին գրում է Reuters-ը։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն պետք է հայտարարի խնդիրը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու իր մտադրության մասին, պաշտոնականացնի դա և համաձայնեցնի...

«Ընդունվել է ի գիտություն». Ռուբինյանը պատասխանել է Վարդանյանի՝ ԱԺ պատգամավորական պատվիրակության Բաքու մեկնելու առաջարկին

«Ընդունվել է ի գիտություն». Ռուբինյանը պատասխանել է Վարդանյանի՝ ԱԺ պատգամավորական պատվիրակության Բաքու մեկնելու առաջարկին

Նախորդ քառօրյայում՝ սեպտեմբերի 15-ին,առաջարկ-հայտարարություն էի արել. Նպատակն էր ձեւավորել ԱԺ պատգամավորական պատվիրակություն եւ մեկնել Բաքու։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Նույն օրը պաշտոնական...

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 23-ին. ՏԱՍՍ

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 23-ին. ՏԱՍՍ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության մասնակցության ընդառաջ այս մասին...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել մեր խնդրանքին. Լավրով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել մեր խնդրանքին. Լավրով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել Բուչայում տեղի ունեցած, այսպես կոչված, սադրանքի ժամանակ զոհված մարդկանց ցուցակը հրապարակելու խնդրանքին, հայտարարել է Լավրովը։ Նախարարը հիշեցրել է, որ այդ խնդրանքով ամեն տարի դիմել է Գուտերեշին, իսկ վերջերս նրան ուղարկել...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին, 25-27-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց...