Ծանր հանցագործությունների թիվն աճել է. «Ժողովուրդ»

22 Ապրիլի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունում ամեն լուսաբաց սկսվում է սպանությամբ, դանակահարությամբ, խուլիգանությամբ, ավազակային հարձակման դեպքերով եւ հանցանքի վերաբերյալ այլ լուրերով։

Գլխավոր դատախազն օրերս Ազգային ժողովում պետք է ներկայացնի հանցագործության մասին վիճակագրական թվեր։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ հանցագործությունները ներկայացված են ըստ դեպքերի ծանրության։

Այսպիսով՝ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.232 դեպք, որը 2023 թվականի համեմատ նվազել է 434 հազար դեպքով կամ 1.1%-ով։ 2023 թվականին գրանցվել է 40.666 դեպք, 2024 թվականի դեպքերից 18.397-ը գրանցվել է (2023 թվականին՝ 20.231 դեպք) Երեւան քաղաքում:

2024 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության եւ առանձնապես ծանր հանցագործությունների աճ: Այս մասին հայտնում է Դատախազությունը։ Միաժամանակ նվազել են միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների դեպքերը:

2023 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 337-ով կամ 1.7%-ով՝ 2023 թվականին 20.024 դեպք, 2024 թվականին 20.361 դեպք, միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6%-ով՝ 2023 թվականին 12.848 դեպք, 2024 թվականին 12.253 դեպք, ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9.8%-ով՝ 2023 թվականին 6116 դեպք, 2024 թվականին 5518 դեպք, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով՝ 2023 թվականին 1678, 2024 թվականին 2100 դեպք:

Առանձնապես ծանր հանցագործությունների 2100 դեպքերից 1502-ը հանկարծամահությունների դեպքերն են։ Հարկ է նշել, որ 2023 թվականին առանձնապես ծանր հանցագործություններից գրանցված 1678 հանկարծամահությունների դեպքերը կազմել են 1132: Այլ խոսքով, եթե առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը ներկայացվեն առանց հանկարծամահությունների թվերի, ապա կարող ենք փաստել, որ 2024 թվականին գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 598 դեպք՝ նախորդ տարվա 546-ի դիմաց։ Կրկին աճ է գրանցվել։
2014-2024 թվականների հանցավորության ցուցանիշը վկայում է, որ ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռն արտահայտող միջին տարեկան տոկոսային ցուցանիշը կազմելէ 17.5%, մինչդեռ 2024 թվականին ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 19%-ը: Վերջին 10 տարվա ընթացքում նշված ցուցանիշից ավելի բարձր ցուցանիշ արձանագրվել է 2014 թվականին՝ 19.9%, 2015 թվականին՝ 20.0% եւ 2023 թվականին՝ 19.1%»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...