Հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդը խանութներից գումար է պահանջել

29 Սեպտեմբերի, 2026

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերը Արաբկիր վարչական շրջանի երեք խանութներում հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդու նույն գործելակերպի մասին էին։ Հաղորդումները փոխանցվել էին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել էին դեպքերի հանգամանքները։

Առաջին դեպքում տղամարդը մտել էր Շրջանցիկ թունելի փողոցում գտնվող խանութ և, ներկայանալով որպես հրդեհային անվտանգության մասնագետ, իբր կատարած ստուգումների վերաբերյալ ակտ էր կազմել, ապա որպես սպասարկման վճար՝ վերցրել 40 հազար դրամ։

Սեպտեմբերի 20-ին նշված անձը նույն կերպ էր գործել նաև Կոմիտասի պողոտայում գտնվող երկու խանութում։ Խանութներից մեկում նա հրդեհային անվտանգության նկատառումներից ելնելով՝ պահանջել էր պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց։ Իսկ երբ խանութի աշխատակիցը խնդրել էր պայմանագրի երկրորդ օրինակը, նա մերժել էր։ Աշխատակիցը կասկածելով փաստաթղթի իսկությանը՝ գումար չէր վճարել։

Մյուս խանութում տղամարդը հայտնել էր, որ հրդեհային անվտանգության վերահսկողությունը խստացվել է, և խաբեությամբ խանութի աշխատակցից վերցրել էր 40 հազար դրամ։

«Համայնքային ոստիկանության Արաբկիր բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Աբովյան քաղաքի 60-ամյա բնակիչը։ Վերջինս խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,- նշել է Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկան Գեորգի Արզումանյանը։

Աբովյան քաղաքի բնակիչ 60-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ակտ կազմելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։ Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Նմանատիպ նյութեր

CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը (CSI) ամբողջությամբ մերժում է ՀՀ կառավարության զեկույցը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։ CSI-ն ուսումնասիրել է զեկույցը և ամբողջությամբ մերժում է այն։...

Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել․ Վարազդատ Հարությունյան

Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բարի լույս, այլևս պետական գաղափարախոսություն ունեցող սիրելի համաքաղաքացիներ: ԵՄ անդամ որևէ երկիր, որոնց շարքը համալրելու բավականին «բովանդակային ու ծավալուն» օրենք է ընդունել Հայաստանը, չունի նման պետական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս գյուղատնտեսական ոլորտի փորձագետ, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Ընթացիկ տարին չափազանց դժվար էր հայ ֆերմերների համար` եղանակային անբարենպաստ պայմաններ` կարկուտն ամբողջությամբ ոչնչացրեց բերքը մի շարք...

Վեհափառի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության կամ քաղաքական խմբի միջոցով․ Տեր Գաբրիել

Վեհափառի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության կամ քաղաքական խմբի միջոցով․ Տեր Գաբրիել

Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության, քաղաքական խմբի, առանձին անհատի կամ փողոցային պահանջի միջոցով, այս մասին հայտարարել է Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը։ Տեր Հոր խոսքով՝ աշխարհիկ կազմակերպության համար բնական է, որ...

Երևանում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ

Երևանում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Բաղրամյան պողոտայի հատման վայրում՝ Ֆրանսիայի հրապարակում, տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Կ․-ի վարած «Yutong»...