Սուրեն Պապիկյանը զբաղված է քարոզարշավով, ուժայինները՝ ընդդիմադիրներով․ Սամվել Հակոբյան

2 Հոկտեմբերի, 2026

 

«Պետք է ցույց տալ, որ ամբողջ հասարակությունը չէ կուրացած։ Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի թիմի մոտ ստացվեց երեք ամիս առաջ կրկին խաբել մեր հասարակությանը։ Ամեն կերպ իր մոտ ստացվում է ազգը սարքել ժողովուրդ, որովհետև մեզ խոստացան խաղաղություն, և այսօր մենք տեսնում ենք այդ «խաղաղությունը»։

Այսինքն՝ դա նվաստացում է ոչ միայն խաղաղ քաղաքացու համար։ Նույնիսկ զինվոր չի վիրավորվել, վիրավորվել է կին՝ հայ կին, հայ մայր, իր տան մեջ, իր երեխաների աչքերի առաջ, և հիմա մենք դեռ քննարկում ենք՝ ինչ պետք է լինի։

Օրինակ՝ իմ մոտ հարց է առաջանում՝ այս երկրում կա՞ մի քաղաքացի, ով պատկերացնում է, որ, օրինակ, եթե հիմա երկրի ղեկավարը լիներ Ռոբերտ Քոչարյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունն էլ կազմեր կառավարության մաս, և այսօր մենք քննարկեինք՝ պետք է հանձնել, թե չհանձնել, պետք է պատժել, թե ոչ, ինչու այս մի հոդվածով մեղադրանք չկա։ Եթե մենք լինեինք իշխանության, և սա տեղի ունենար, մեզ պետք է ամբողջ ժողովուրդը հալածեր, և ճիշտ կաներ։ Ցանկացած առողջ քաղաքացիական հասարակություն պետք է հալածի այն իշխանությանը, որը թույլ է տալիս, որ մեր սահմանը հատած մարդը 15 կիլոմետր ներթափանցի»,- այս մասին ԱԱԾ-ի դիմաց ՀՅԴ երիտասարդական միության ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Սամվել Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու «խնդիրներն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու «խնդիրներն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում...

Կրшկոցներ՝ Երևանում․ վիրավոր կա

Կրшկոցներ՝ Երևանում․ վիրավոր կա

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:10-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի...

Քարաթափում՝ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին

Քարաթափում՝ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 09։41-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված, ինչի արդյունքում ճանապարհը միակողմանի փակ է։ Այս...

ԱԱԾ-ն ինչո՞ւ չի զգուշացրել, որ մարդիկ կարողանային պաշտպանվել․ Գառնիկ Դանիելյան

  «Ես ուզում հիշեցնեմ ձեզ Սյունիքում պահնորդական ծառայություն իրականացնող անձի սպանության գործը, երբ փառք ու պատվով, դափնիներով հանցագործին ճանապարհեցին Ադրբեջան, և այնտեղ գրեթե հերոսացրեցին այդ անձին, ոնց որ հերոսացնում են Ռամիլ...

Հայ կնոջ վրա կրшկած ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվեց

Հայ կնոջ վրա կրшկած ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվեց

ՀՀ ապօրինի ներթափանցած և հայ կնոջ վրա կրակած, երեք երեխայի պատանդառած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվեց։ Դատարանը բավարարել է նրան երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ երեկ...