Հորս քաղաքական հայտարարություններն ու հարցազրույցները հիմք են դարձել ինչ-որ նոր քրեական գործի. Սամվել Հակոբյան

19 Հունիսի, 2026

Առավոտյան եկել են ծնողներիս տուն, հորս տարել են Քրեական վարչություն: Հորս քաղաքական հայտարարություններն ու հարցազրույցները հիմք են դարձել ինչ-որ նոր քրեական գործի: Որևէ այլ տեղեկություն այս պահին չկա: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի որդին՝ Սամվել Հակոբյանը:

«Մենք բոլորս էլ գիտեինք, որ Փաշինյանը եթե վերընտրվի, վերջը սա է լինելու: Գալու են այն մարդկանց հետևից, ովքեր Փաշինյանի դեմ են խոսում: Իմ ընտանիքի վրա այս պահին 5-6 դատական գործեր կան:

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կան շատ հանցագործներ, բայց դրանց հետևից չեն գնում, գնում են միայն ընդդիմադիրների հետևից: Կրկին մի քանի տարի գնալու ենք դատարաններ՝ տեսնելու, թե ինչպես են դատում արդար մարդկանց: Իմ հայրն ունի անցած ուղի, նա հանցագործ չէ: Նա որևէ իշխանության հետ որևէ գործարքի չի գնացել: Ինքը սրտացավ է իր պետության համար»:

Շատ հետաքրքիր է, որ հորս հայտարարությունների համար լինում են քրեական գործեր, բայց երբ պետության ղեկավարը խոսք է տալիս, որ մարդկանց կզզացնելու է, այդ ամենը քրեական գործի հիմք չի հանդիսանում:

Այսինքն, եթե իշխանական ես, կարող ես քեզ թույլ ցանկացած պիղծ բան, իսկ եթե ընդդիմադիր ես ամբողջ կյանքդ կարող ես մաքուր ապրես, բայց եթե դեմ ես այս իշխանություններին, դառնաս հանցագործ»,-նշել է Սամվել Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը. Սասունյան

Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը. Սասունյան

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղաքացիություն ստանալու և տասնապատկել դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքի չափը։ 2028 թվականի հունվարի 1-ից քաղաքացիություն ստանալու վճարը 138 դոլարից կբարձրանա մինչև 689 դոլար, իսկ...

Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային. Խաչատրյան

Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային. Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրել է․«Առավոտվանից ադրբեջանական քարողչամիջոցները հերթական հակադաշնակցական բարբաջանքն էին տարածում, թե իբր 1918 սեպտեմբերի 15-ին հերոսական ադրբեջանցի ժողովուրդը Բաքուն ազատագրել էր բոլշևիկա-դաշնակցական խունտայից...

Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ

Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արհեստածին բնույթը։ Լավագույն դեպքում 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին ձևավորված «ադրբեջանական ժողովրդի»՝ համաշխարհային մշակույթին...

Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա. կա վիրավոր

Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Այնթապ բնակավայրում բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Դանիել Հ․-ի վարած «Mercedes S550» մակնիշի, 68-ամյա Ռադիկ Ն․-ի վարած «Opel Vectra» մակնիշի, 35-ամյա Տիգրան...

Հետո մի սրտնեղեք, որ ձեզ վարձկան են ասում. Լիլիթ Գալստյան

Հետո մի սրտնեղեք, որ ձեզ վարձկան են ասում. Լիլիթ Գալստյան

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․««Ի վերջո, մենք կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը», Մարտին Լյութեր Քինգ։ Հիշենք նաև, որ երբ եղոյանը՝ փրփրաբերան, ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆՆ արմատախիլ անելու հայտարարությունն էր անում, քպ–ականները հրճվանքով...