Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ»

5 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզի Ստեփանավան համայնքում «Քաղպայմանագրի» խայտառակ ֆիասկոյից հետո իշխող թիմում մարտական են տրամադրված` նախապատրաստվում են աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանը զավթելուն։ Չնայած գործող քաղաքապետն իշխանական է, սակայն համապետական ընտրությունների արդյունքներից հետո ՔՊ-ում խոր անվստահություն կա նրա նկատմամբ, համարում են, որ նա մնացել է Կարապետյանների մարդը, դավաճանել է իրենց եւ ձեւականորեն է անցել իրենց կողմը:

Ավելին, կասկածում են, որ նրա անգործության հետեւանքով են այս համայնքում նման խայտառակ պարտություն գրանցել։ Ստեփանավանում պարտության մյուս գլխավոր մեղավորն էլ, ըստ իշխանության, Սուրեն Պապիկյանն է, որն իր հայրենի Լոռվա մասով վստահեցրել է, որ կրելու են, բայց եղավ այն, ինչ եղավ։ ՔՊ-ում հիմիկվանից քասթինգ են հայտարարել եւ «վիզ դրել», որ Ստեփանավանի համայնքապետի պաշտոնի համար ընտրեն լավագույն թեկնածուին, որով կարող են Կարապետյանների նկատմամբ ռեւանշի հասնել»։

Նմանատիպ նյութեր

Ինչ տեղի ունեցավ Արցախի և նրա ժողովրդի հետ. Հայ դատի ԿԽ-ի արձանագրումները

Ինչ տեղի ունեցավ Արցախի և նրա ժողովրդի հետ. Հայ դատի ԿԽ-ի արձանագրումները

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict Over Artsakh (Mountainous/Nagorno-Karabakh)» («Չլուծված․ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հակամարտությունը») փաստաթղթի թարմացված խմբագրությունը։ Նոր խմբագրությունը վերանայում է 2025 թ. մարտի 19-ի...

Թուրքիան առանցքային դիրք է զբաղեցնում տարածաշրջանում. Ֆիդան

Թուրքիան առանցքային դիրք է զբաղեցնում տարածաշրջանում. Ֆիդան

Թուրքիայի  արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիան առանցքային դիրք է զբաղեցնում Եվրոպան, Սևծովյան տարածաշրջանը, Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կապող հաղորդակցային ուղիներում։ Նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայացած «Միջտարածաշրջանային...

Եվրոպան չպետք է դառնա ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը. Մակրոն

Եվրոպան չպետք է դառնա ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աշխարհում տիրող քաոսի պայմաններում կա երկու գերտերություններից մեկի վասալը դառնալու գայթակղություն։ Նրա խոսքով՝ Եվրոպայի նպատակը պետք է լինի բազմաբևեռ աշխարհակարգի և ռազմավարական ինքնավարության պաշտպանությունը։ Նման...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Պտղնիում. վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Պտղնիում. վիրավոր կա

Նոյեմբերի 16-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում գտնվող...