ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

10 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն անձամբ է լծվել Ստեփանավանի ընտրություններին և գրեթե ամեն օր շրջում է բնակարաններով՝ փորձելով ձայներ ապահովել իշխանական թեկնածուի համար։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը գրեթե ամբողջությամբ վերցրել է իր ուսերին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դավոյանը գրեթե ամեն օր տուն առ տուն շրջում է Ստեփանավանում, այցելում բնակիչներին, անձամբ բաժանում քարոզչական թերթիկներ և ներկայացնում ՔՊ-ի թեկնածուին։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դավոյանը փորձում է ամեն գնով ցույց տալ ՔՊ ղեկավարությանը, որ կարող է իր հայրենի Ստեփանավանում ապահովել իշխանության թեկնածուի հաղթանակը։ Ըստ մեր աղբյուրների՝ պատգամավորն այս օրերին առավելապես կենտրոնացած է նախընտրական աշխատանքների վրա՝ անձամբ ներգրավվելով քարոզչության մեջ։

Ստեփանավանի ընտրությունները ՔՊ-ի համար սովորական համայնքային ընտրություններ չեն։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում իշխանական ուժի պարտությունից հետո Ստեփանավանը դարձել է այն համայնքներից մեկը, որտեղ ՔՊ-ն ցանկանում է վերականգնել իր դիրքերը և ցույց տալ, որ կարող է հաղթանակ ապահովել նաև այն տարածքներում, որտեղ ընտրողների աջակցությունը չի եղել իր օգտին։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանը։

Ընտրություններին մասնակցում են նաև «Ուժեղ Հայաստան», «Հայրենիք», «Գործարար» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը ևս ընտրապայքարի մեջ է՝ «Գործարար» կուսակցության ցուցակով։

Հատկանշական է նաև Արփի Դավոյանի ակտիվության փոփոխությունը։ Մեր տեղեկություններով՝ եթե նախորդ շրջանում պատգամավորը հիասթափված էր ՔՊ-ից և կուսակցական ակտիվությամբ աչքի չէր ընկնում, ապա այժմ նա մեծ եռանդով ներգրավվել է նախընտրական գործընթացում՝ նպատակ ունենալով ապացուցել իր ազդեցությունն ու կազմակերպչական կարողությունները հարազատ համայնքում։

Ստացվում է՝ Ստեփանավանում ընտրական պայքարը միայն համայնքի ղեկավարի պաշտոնի համար չէ․ այն նաև ՔՊ-ի համար իր դիրքերը վերականգնելու, իսկ Արփի Դավոյանի համար՝ կուսակցության ներսում սեփական քաղաքական կշիռը ցույց տալու փորձություն է»։

Նմանատիպ նյութեր

Մենք մտահոգություն ունենք տարածաշրջանում և մեր շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայության վերաբերյալ․ Արաղչի

Մենք մտահոգություն ունենք տարածաշրջանում և մեր շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայության վերաբերյալ․ Արաղչի

Փաստորեն, մենք մտահոգություն ունենք տարածաշրջանում և մեր շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայության վերաբերյալ, բայց կոնկրետ այս հարցում մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ և վստահում ենք նրանց։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Երևանում NEWS.am–ի հարցին ի պատասխան...

Գունավոր հեղափոխությունների զոհ կարող է դառնալ ցանկացած երկիր․ Լավրով

Գունավոր հեղափոխությունների զոհ կարող է դառնալ ցանկացած երկիր․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ աշխարհի ցանկացած երկիր կարող է դառնալ  Արևմուտքի կողմից կազմակերպվող «գունավոր հեղափոխությունների» և նրա աշխարհաքաղաքական էքսպանսիայի զոհը «Արևմուտքի աշխարհաքաղաքական էքսպանսիայի և նրա կողմից կազմակերպվող գունավոր...

Մեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների վերականգնման առաքելությունը

Մեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների վերականգնման առաքելությունը

Մատենադարանի պատվիրակությունը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Լիբանանի Հանրապետությունում է: Պատվիրակության կազմում են Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը, Վերականգնման բաժնի ավագ վերականգնողներ...

Հայաստանի բնակիչների նշանակալի մասը կանգնած է ընտրության առաջ՝ դեղ գնե՞լ, թե՞ սնունդ․ Նարեկ Կարապետյան

  «Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակիչների մի նշանակալի մասը կանգնած է ընտրության առաջ՝ դեղ գնե՞լ, թե՞ սնունդ։ Երբեմն այս խնդիրը շատ բարդանում է այն տարածաշրջաններում, որտեղ գործազրկությունը բարձր է, այս...

Տարել են ոսկյա զարդեր, գումար և չհրկիզվող պահարան․ գողոնի մի մասը հայտնաբերվել է․ ՆԳՆ

Տարել են ոսկյա զարդեր, գումար և չհրկիզվող պահարան․ գողոնի մի մասը հայտնաբերվել է․ ՆԳՆ

Հոկտեմբերի 4-ի ժամը 17․45-ին Շիրակի մարզի Ազատան գյուղի մի բնակիչ տվել է հաղորդում, որ իր տնից կատարվել է գողություն։ Մեկնել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տանտերը հայտնել է, որ ժամը 11-ից 15-ն ընկած ժամանակամիջոցում, երբ տանը մարդ...