Սրճարան գնալու համար վերելակ են տեղադրում․ «Հրապարակ»

29 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է ․ Կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում հաստատված որոշմամբ՝ ԱԺ շենքին կից կտեղադրվի արտաքին վերելակ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում պատգամավորներն ու հրավիրված անձինք նիստերի դահլիճ եւ հարակից տարածքներ հասնում են վարչական շենքի ներսով՝ անցնելով մի շարք միջանցքներ եւ աստիճանավանդակներ, ինչը «հաճախ հանգեցնում է մարդաշատության, տեղաշարժման դժվարությունների եւ անվտանգության ապահովման խնդիրների»։

«Նոր արտաքին վերելակի կառուցումը նպատակ ունի բացառել նշված խնդիրները եւ ապահովել ավելի հարմար ու անվտանգ մուտք ԱԺ շենքի տարբեր հատվածներ»,- ասված է 25,99 միլիոն դրամ ծախս պահանջող որոշման մեջ։

Շինաշխատանքներն արդեն սկսվել են, պարզվում է` վերելակը կառուցվում է ԱԺ-ում վերջերս հիմնված սրճարանի տարածքում, հավանաբար՝ որպեսզի ԱԺ նախագահությունն ու օրենսդիրները նեղություն չքաշեն երկար քայլելու եւ դահլիճից վիտրաժային վերելակով` տեսարանը վայելելով, սահուն իջնեն սրճարան, ճանապարհին չհանդիպելով անցանկալի անձանց՝ լրագրողներին։ Բանն այն է, որ այդ սրճարանից ավելի հաճախ ՔՊ-ականներն են օգտվում, երբեմն՝ նրանց փորձագետներն ու օգնականները։ «Հեղափոխականներն» այնքան են զարգացել, որ հարկ չեն համարում երկու քայլ ավել անել եւ բյուջեն ծախսում են՝ իրենց կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար։

 

 

 

Նմանատիպ նյութեր

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...