Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչու է շտապում իշխանությունը․ «Ժողովուրդ»

9 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստի օրակարգում ընդգրկված են երկու հարց, որոնք վերաբերում են միջազգային համաձայնագրերի վավերացմանը։ Երկու նախագծերի հեղինակն էլ ՀՀ կառավարությունն է։

Մասնավորապես, խորհրդարանը կքննարկի Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է միջազգային մի շարք համաժողովների անցկացմանը։ Խոսքը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման, Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպման 20-րդ հանդիպման և Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպման 6-րդ հանդիպման անցկացման մասին է։

Օրակարգի մյուս հարցը վերաբերում է Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին։ ԱԺ-ն կքննարկի Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու հարցը։

Այսպիսով, հոկտեմբերի 12-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված երկու հարցերն էլ վերաբերում են միջազգային համաձայնագրերի վավերացմանը։ Մեր տեղեկություններով՝ արտահերթ նիստով նախատեսվող երկու նախագծերն առնչվում են համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերին։

Իշխանությունը ցանկանում է հնարավորինս արագ ապահովել անհրաժեշտ իրավական կարգավորումների ընդունումը։

Հատկանշական է, որ COP17-ի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ուղեկցվել են պետական որոշումներով և համապատասխան կազմակերպչական գործընթացներով։ Մասնավորապես, կառավարությունն ավելի վաղ որոշում է ընդունել համաժողովի անցկացման համար «Մերիդիան» էքսպո կենտրոնի կառուցման նպատակով «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ին պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին։

Թե կոնկրետ ինչ կարգավորումներ են նախատեսում հոկտեմբերի 12-ի արտահերթ նիստում քննարկվելիք երկու նախագծերը, և ինչ հիմնավորումներով է կառավարությունը շտապեցնում դրանց ընդունումը, կերևա առաջիկա օրերին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ալմա-Աթայի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության հիմքերից է․ Փաշինյան

Ալմա-Աթայի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության հիմքերից է․ Փաշինյան

Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր խաղաց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Թուրքմենբաշիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։...

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է

Հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։ Ըստ ստացված...

Հայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի․ Ալիև

Հայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի․ Ալիև

Ադրբեջանը և Հայաստանը իմ նախաձեռնությամբ համատեղ առաջադրել են նախագահ Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Նախագահ Դոնալդ Թրամփը պատմական դեր խաղաց Ադրբեջանի և Հայաստանի միջև...

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ

Թուրքմենստանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ շփումները և գոհունակությամբ նշել, որ դրանք նպաստում են...

Դավիթ Սանամյանի պաշտոնանկությունը համակարգում ցնծություն է առաջացրել․ «Հրապարակ»

Դավիթ Սանամյանի պաշտոնանկությունը համակարգում ցնծություն է առաջացրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ քաղաքական-հասարակական որոշ շրջանակներ քննարկում են, որ Շաքիի հայտնի իրադարձություններից հետո ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանի պաշտոնանկությունն այնքան էլ արդարացի չէր` նրան քավության նոխազ դարձրին, մինչդեռ պետք էր տուն ճամփել ԱԱԾ...