Այս չարիքը այստեղից սկսեց իր սատանայական քայլերթը, ուրեմն պարտք ունենք այս չարիքը այտեղից հեռացնելու: Այս մասին Գյումրու բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Սրանք թշնամի են, իսկ թշնամուց պետք չէ վախենալ, պետք է կանգնել ու պայքարել թշնամու դեմ։ Հանեք ձեր միջից վախը, այդ ուժային կառույցները, ոստիկանությունը կամ անվտանգությունը, քննիչները, դատավորները ձեր նման մարդիկ են ուղղակի ստրկացած են, բայց ամեն մարդ ինքը պիտի մի քիչ թասիբ ունենա, կներեք, որ գյումրեցիներին թասիբից եմ խոսում։ Հանեք վախը ձեր միջից, վախենալու չեն, վախկոտ են, դեմը կանգնեց սարսափելու են։
Սրանց վերջը եկել է, հանգիստ եղեք, պինդ եղեք, ամուր եղեք, կազմակերպված եղեք, կողքողքի կանգնեք և սրանց մենք քշելու ենք ու Հայաստանում լինելու է համերաշխություն, Հայաստանում լինելու է համախմբվածություն, Հայաստանը ոտի է կանգնելու, ամեն ընտանիք, ամեն մարդ ոտի է կանգնելու։ Սա հատկապես պետք է մեր երեխաների համար, ձեր երեխաների համար, էսօրվա երիտասարդության համար»,- նշեց նա։
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...
Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...
Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...
ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...