Սպիտակում ոչ սթափ վիճակում գտնվող ՀՀ ՊՆ զինծառայողը բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ

7 Հունիսի, 2026

Երեկ՝ հունիսի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի ծառայողների հետ՝ բաժնի պետ Գրիգոր Քոչարյանի գլխավորությամբ, Լոռու մարզում կանխել են հաշվեհարդարը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Լոռու մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ ժամը 18:50-ի սահմաններում Սպիտակ խոշորացված համայնքի Հարթագյուղ բնակավայրի ճանապարհին՝ «Սուրբ Հովհաննես» մատուռից դեպի Վանաձոր տանող հատվածում, տղամարդը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում ծեծի է ենթարկում մի կնոջ։

Պարեկներն ու համայնքային ոստիկանները մեկնում են նշված վայր և դեպի Վանաձոր ընթացող ճանապարհին հայտնաբերում են նշված «Mercedes»-ը, և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Տեղում պարզվում է նաև, որ մարմնական վնասվածքներ ստացած կին կա, ում ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ պարեկներ Ռազմիկ Գրիգորյանն ու Արտյոմ Զարգարյանը, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Հրաչյա Մխիթարյանի և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Էդգար Պողոսյանի հետ, օգտագործելով պարեկային ավտոմեքենայում եղած դեղատուփից անհրաժեշտ պարագաները, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերում, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Տեղում պարեկներն ու համայնքային ոստիկանները հայտնաբերում են նաև «Mercedes»-ի վարորդին, ում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Սպիտակի բաժին։Նրան դեպքի վայրից մեծ դժվարությամբ, քանի որ չի ենթարկվել պարեկների և համայնքային ոստիկանների բաժին հրավիրվելու պահանջին, ոստիկանություն են տեղափոխել կրտսեր պարեկներ Աղվան Ասլամազյանն ու Վաչագան Իշխանյանը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բերման ենթարկված տղամարդը մարզերից մեկի բնակիչ 31-ամյա Տ. Ղ.-ն է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվում է՝ գտնվելիս է եղել ու ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։Իսկ նրա կողմից ծեծի ենթարկվածը նույնպես մարզերից մեկի բնակիչ 27-ամյա Ա․ Զ.-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն ու թիմը խայտառակվել են 196 երկրի առաջ․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 29-ը, պատերազմի 33-րդ օրն էր, և թշնամին արդեն Շուշի բերդաքաղաքի մատույցներում էր։ Շուշին հանձնելու մեկնարկը կարելի է նշել այդ օրը։ Արայիկ Հարությունյանը Սուրբ Ղազանչեցոցի մոտից ահազանգեց՝...

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում։ ՌԴ Պետական Դումայում հանդիպել ենք «Միասնական Ռուսաստան» և «Արդար...

Հայաստանի ղեկավարի արձագանքը ծեծկռտուքին՝ հաստատված սահմաններից դուրս է․ Արթուր Խաչատրյան 

  «Խորհրդարաններում ծեծկռտուքներ միշտ եղել են, ցավոք սրտի՝ կան և միշտ էլ լինելու են։ Լինի դա ավելի քիչ զարգացած, թե առավել զարգացած երկրում՝ դա իրականություն է։ Լավ իրականությո՞ւն է, իհարկե՝ ոչ։ Բայց լավ իրականություն չեն նաև...

Ավտովթար՝ Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վիրավոր կա

Ավտովթար՝ Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վիրավոր կա

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի – Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել քարերին և հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։ Ինչպես...

Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է․ մանրամասներ

Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է․ մանրամասներ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը փաստեր է ներկայացրել նոր կենսաչափական համակարգի մասին: «Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է, իսկ նույնականացման քարտի տուրքը՝ 5950 դրամ։ Հետևաբար, երկու տարբեր փաստաթղթերի և հետագայում դրանցից...