Սպիտակ տանը փորձել են հարթել Թրամփ-Մաuկ «հակամարտnւթյnւնը»

7 Հունիսի, 2025

Սպիտակ տունը փորձել է մեղմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և միլիարդատեր Իլոն Մասկի միջև լարվածությունը, սակայն Թրամփը չի կարողացել զսպել իրեն և բացահայտորեն արտահայտել է իր դժգոհությունը գործարարի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է The Washington Post -ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի տվյալներով, վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները փորձել են լարվածությունը ներկայացնել  թեթև՝ պնդելով, որ Թրամփը վաղուց տեղյակ է եղել Մասկի տեսակետներին վիճահարույց հարկային օրինագծի վերաբերյալ։ Սակայն, սոցիալական ցանցերում մի շարք փոխադարձ քննարկումներից հետո, Թրամփն իր խորհրդականներին և CNN-ի ու ABC-ի լրագրողներին ասել է, որ այլևս մտադրված չէ  կապ պահպանել Մասկի հետ։

Թերթն ընդգծում է, որ նախագահի զսպվածությունը «փշրվում էր մեր աչքերի առաջ» սրվող հակամարտության ֆոնին։ Նոր սրացումից կարճ ժամանակ անց Թրամփը ցանկություն է հայտնել վաճառել Սպիտակ տան մոտ կայանված Tesla էլեկտրական մեքենան։ Մամուլի ծառայության տվյալներով, նա մեքենան գնել է «շուկայական գնով» մարտին՝ Մասկի ընկերության մոդելների ցուցադրությունից հետո, որը տեղի է ունեցել նստավայրի տարածքում։

«Հաշտեցման հույս կա, բայց նրանց հարաբերությունները երբեք նույնը չեն լինի», — ասել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը, որը ծանոթ է հակամարտության երկու կողմերի դիրքորոշումներին։

Գազետա.ռու-ն գրում է, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ձեռնարկատեր Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել՝ կապված գործարարի կողմից քաղաքացիների համար հարկային արտոնությունների մասին օրինագծի քննադատության հետ։ Վեճի թեժ պահին ամերիկացի առաջնորդը առաջարկել է դադարեցնել Մասկի նախագծերին սուբսիդիաների և պայմանագրերի տրամադրումը՝ բյուջեն խնայելու համար։

Նմանատիպ նյութեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։ Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Տրանսպորտային...

Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր․ Ոսկանյան

Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր․ Ոսկանյան

Այժմ շատերը չեն հիշում, որ Իրանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի նպատակներից մեկը թե՛ Իսրայելի վարչապետի և թե՛ ԱՄՆ-ի նախագահի կողմից հայտարարվում էր Թեհրանում իշխանության տապալումը կամ իրենց եզրույթով՝ «վարչախմբի փոփոխությունը»։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան...

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս քաղաքի Դարբնիկ բնակավայրում որոշ ժամանակ առաջ մեծ դեբոշ է եղել գյուղում բնակություն հաստատած երկու իրանցիների եւ մեկ հայի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, միմյանց հայհոյել, քաշքշել, հարվածել են: Երկաթյա շղթաներ, մահակներ,...

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմում մեկնարկած ծառայողական քննության հետևում, հնարավոր է, շատ ավելի լուրջ պատմություն է թաքնված, քան պարզապես պաշտոնյայի աշխատանքային պարտականությունների կատարման...

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ թաղման նպաստի գործող կարգը կմնա անփոփոխ։ Հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր էր չեղարկել 200 հազար թաղման նպաստը՝ թողնելով միայն անապահով խավի համար։ Չնայած տեւական ժամանակ է՝ աղմուկ է բարձրացել, սակայն իշխանությունը...