Սպասում էին, որ հասունանա, որպեսզի Գալյանի խորհրդական նշանակեն․ «Հրապարակ»

13 Օգոստոսի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շարունակում է կադրային փոփոխություններ իրականացնել` ամենաբարդ նախարարության աշխատակազմը վերաձևել իր տարիքին և մենթալիտետին համապատասխան։ Երեկ նա աշխատանքից ազատեց իր խորհրդական Նորայր Շողիկյանին՝ նրա փոխարեն նշանակելով 26-ամյա մի երիտասարդի` Վազգեն Մուրադյանին։ Շողիկյանն իր հեռանալու մասին հայտնել էր ֆեյսբուքյան էջով․

«Սիրելի գործընկերներ, 1.5 տարվա մեծ փորձառությամբ՝ հեռանում եմ արդարադատության նախարարությունից։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ում հետ աշխատել և գործակցել եմ նախարարի մամուլի քարտուղարի, ապա խորհրդականի պաշտոններում․․․»։

Նախարարության մեր աղբյուրներն այս փոփոխության վերաբերյալ ասում են՝ այն վաղուց պլանավորած էր․ Գալյանն ազատվում է նախկին նախարարի կադրերից։ «Նախկին նախարար Գրիգոր Մինասյանն էր բերել Նորայր Շողիկյանին՝ որպես մամուլի խոսնակ՝ ասելով, որ նա փոխարինում է դեկրետում գտնվող իր խոսնակ Մարիամին։ Մինասյանի հեռանալուց հետո, երբ նախարար նշանակվեց դատախազության կադր Սրբուհի Գալյանը, իր հետ բերեց Վազգեն Մուրադյանին և ուզում էր նրան խորհրդական նշանակել, բայց քանի որ Վազգենի ո՛չ տարիքը, ո՛չ էլ ստաժը չէր բավականացնում այդ պաշտոնի համար, Նորայրին նշանակեց  խորհրդական, մինչև Վազգենը համապատասխան փորձի ու տարիքի հասներ։ Դե, հիմա էլ պահը հասել է․ ազատեց Նորայրին՝ Վազգենին նշանակելու համար։ Նորայրն էլ նախարարությունում ձևական աշխատող էր, զբաղված էր իր և կնոջ գեղեցկության սրահով, բլոգերությամբ, կինն էլ էր պետական համակարգում աշխատում, զգուշացրել էին՝ վիդեոներ մի տեղադրեք այդքան, դա պետական աշխատողին հարիր չէ, սակայն կինն էլ, ինքն էլ բլոգերություն էին անում։ Նորայրն էլ սպասում էր, մինչև իր ժամկետը լրանա»,- պատմեցին մեզ նախարարությունից։

 

Նմանատիպ նյութեր

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ քննչական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի...

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ նոր պատերազմի դեպքում Թեհրանը կկիրառի ավելի կործանարար զենք, քան նախորդ հակամարտության ընթացքում, հաղորդում է Mehr-ը։ ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհսեն Մոհեբբիի խոսքով՝...

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2026 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում ևս 5000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ: Ոչ...

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մեջբերումներ է արել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագրի «Հոգևոր անվտանգություն»  ենթավերնագրից, որտեղ գրված է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով...

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ: «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել...