Շուկայի հարցն էլ է քննարկվում, սակայն դեռ որոշում չկա․ Ռուբեն Խոջոյան

1 Հոկտեմբերի, 2025

Վաղ առավոտից Գնունու փողոցում իրականացվում են ապամոնտաժման աշխատանքներ։ Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսոկողության վարչության պետւ տեղակալ Ռուբեն Խոջոյանը։

«Տնտեսվարողները տեղյակ են եղել։ Դրանք կրպակներ են, որոնք ժամանակին ունեցել են հողի վարձակալության պայմանագրեր, որոնց ժամկետները լրացել են, սակայն կոմիտեի հետ պայմանագրերը դեռ լուծված չեն։ Սակայն դա ժամանակի խնդիր է, ամեն ինչ ընթացքում կբերվի օրենքի դաշտ։ Սա հանրության պահանջն է, մայթին կրպակները խոչընդոտում են թե երթևեկությանը, նաև հետիոտնի անցուդարձին»,-ասաց վարչության պետը։

Նրա խոսքով, շուկայի հարցն էլ քննարկվում է, սակայն դեռ որոշում չկա։

Անդրադառնալով խոսակցություններին, թե կրպակները քանդում են, որպեսզի շենքեր կառուցեն, Խոջայանն ասաց, որ նման նախագիծ չկա։

«Տարիներ շարունակ մարդիկ բարձրաձայնում են այս խնդրի մասին։ Ես ձեզ հավատացնում եմ, որ սա բխում է հանրային շահից»,- ասաց նա՝ նշելով, որ կրպակատերերին փոխհատուցման հարց չի կարող քննարկվել, քանի որ դրանք իրավական կարգավիճակ չունեին։

Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով, քննարկումներ կան նաև Փեթակի, Մալաթիայի շուկայի հարևանությամբ գործող կրպակների ապամոնտաժման վերաբերյալ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Նմանատիպ նյութեր

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ Մեկ այլ որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ Անուշիկ Ավետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր...

Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ. այն մեր ազգային օրակարգում պետք է մնա. Արամ Վեհափառ

Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ. այն մեր ազգային օրակարգում պետք է մնա. Արամ Վեհափառ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առթիվ ողերձ է հղել։ «Ազգեր անցեալին կը նային, անցեալի իրագործումներով կը հպարտանան, անցեալի թերութիւններուն կը գիտակցին, սակայն միշտ ապագան աւելի ամուր հիմերու վրայ կերտելու գիտակցութեամբ,...

Բյուրեղավանում թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով 29-ամյա կին է ձերբակալվել

Բյուրեղավանում թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով 29-ամյա կին է ձերբակալվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Կոտայքի մարզի քրեական ոստիկանների հետ։ Օգոստոսի 27-ին՝ ժամը 13-ին, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով...

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրուշկոն՝ Արևելյան տնտեսական համաժողովում (ՎԷՖ)։ Հայտնում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին վկայում են դաշինքի զորավարժությունների ուղղվածությունը, ինչպես նաև ռազմական լոգիստիկայի...

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։ Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված բռնի...