Շրջանառության հարկն ընդհանուր մուտքերի մեջ կազմում է 2.7%, կարելի է ուղղակի այդ գումարը չգանձել․ Ֆարմանյան

12 Օգոստոսի, 2026

«Շրջանառության հարկի գումարն ընդհանուր մուտքերի մեջ կազմում է 2.7%: Հետևաբար, շատ հանգիստ կարելի է ուղղակի այդ գումարը չգանձել՝ դրանով իսկ խթանելով ու լուծելով սոցիալական խնդիրը մեր երկրում: Շրջանառության հարկի միջոցով, այսինքն՝ դրույքաչափի ցածրացման կամ զրոյացման միջոցով, մենք ավելի շատ լուծում ենք ոչ թե ֆիսկալ, այլ, առաջին հերթին, սոցիալական խնդիր:

Ցավոք սրտի, 2025 թվականի հունվարի 1-ից այդ մասը փոփոխվեց, և շատ ու շատ ընկերություններ փակվեցին: Մինչև 4,000 ընկերություն փակվել է Հայաստանի Հանրապետությունում զուտ նրա համար, սիրելի՛ ժողովուրդ, որ մարդը, դիցուք, ամսական վճարում էր X դրամ, և այդ թիվը դարձավ 400,000 դրամ, ինչն էական նշանակություն ուներ իր գործունեության համար:

Ռիսկեր, բնականաբար, կան, դա մասնագիտական քննարկման խնդիր է, բայց, այո՛, կան հնարավորություններ, և այդ օրինագիծը, կարծում եմ, մենք պարտադիր կդնենք շրջանառության մեջ»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում. Նարեկ Կարապետյան

Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում» գրառմամբ։ «Մենք այսօր ներկայացնելու ենք Հայաստանը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում, որտեղ...

Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. «Փաստինֆո»

Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու՝ Համբարձում և Գևորգ Ներսիսյանների վերաբերյալ գործը քննող դատավորը կկանգնի ԲԴԽ-ի առջև, գրում է «Փաստինֆո»-ն։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ...

Խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո՝ Tashir Arena-ում

  Սեպտեմբերի 26-ին Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի ունեցավ խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո։ Մրցաշարի գաղափարը պարզ է և հավակնոտ՝ Հայաստանի լավագույն երիտասարդ մարտիկները՝ աշխարհի տարբեր երկրների ուժեղ մրցակիցների դեմ։ Վանդակ...

ՆԳՆ-ն նոր տուգանքներ է առաջարկում. նախագիծ է ներկայացվել

ՆԳՆ-ն նոր տուգանքներ է առաջարկում. նախագիծ է ներկայացվել

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է խստացնել պատասխանատվությունը ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծով առաջարկվում է որոշ խախտումների համար սահմանել 10 հազար...

«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը

«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), որը դիտարկել էր հայաստանյան խորհրդարանական ընտրությունները, օրերս հրապարակած իր ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի...