«Կարծում եմ, որ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը այն եզակի հանձնաժողովներից մեկն է, որտեղ, անկախ քաղաքական տարաձայնություններից, անկախ քաղաքական հակասություններից, ունեմ վստահություն, որ լինելու է կոնսենսուսային մթնոլորտ։
Ինչո՞վ է պայմանավորված իմ վստահությունը։ Մեկ պարզ պատճառով․ կա մեկ կարմիր գիծ, որը, կարծում եմ, բոլորի համար է այդ կարմիր գիծը, և այդ կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է՝ Հայաստանի Հանրապետության հարկատուների վճարած գումարները։
Պետական բյուջեն որևէ մեկի սեփականությունը չէ, բնականաբար, այդ թվում՝ նաև կառավարության սեփականությունը չէ, և կարծում եմ, որ պետական բյուջեի կառավարման արդյունավետությանն ուղղված ցանկացած քայլ, ցանկացած օրինագիծ պետք է պատասխանատվության բարձր մակարդակով ընկալվի յուրաքանչյուր պատգամավորի կողմից»,- այս մասին հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



