Ասում է՝ եղբայր, այսօր երկուշաբթի՞ է, թե ձմեռ, ասում է՝ չգիտեմ, ես հեծանիվով եմ․ Հայկ Ֆարմանյան

13 Օգոստոսի, 2026

 

«Մի կարևոր ընդգծում անեմ․ որպես տղամարդ՝ ատում եմ կամ առնվազն չեմ հարգում տղամարդու մեջ երեք հիմնական հատկանիշ՝ արդարանալ ինչ-որ մեկի առաջ, հրաժարվել նախկին խոսքերից և ճիշտը չասել։ Հետևությունները թողնում եմ ձեզ։

Ինչու՞ ընտրել ինձ հանձնաժողովի նախագահ․ ընտրության իրավունքը ձերն է։ Ես առանձնապես չեմ տառապում այս հանձնաժողովի նախագահ դառնալու ցանկությամբ․ բացարձակ ո՛չ։ Դա քաղաքական որոշման խնդիր է, ես ենթարկվել եմ մեր թիմի քաղաքական որոշմանը։ Մեկ անգամ ևս շնորհակալ եմ, պարո՛ն Կարապետյան, ինձ վստահելու համար։

Ես ունեմ անցած ճանապարհ, դասախոսական փորձ, գիտական ու գործնական գիտելիքներ, երկար տարիներ բարեխղճորեն ծառայել եմ պետական համակարգում։

Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, կարծում եմ՝ դուք այնքան բանականություն, այնքան ինտելեկտ ունեք, որ իմ կենսագրությանը նայելիս ակնհայտ է դառնում՝ չէի կարող կոռուպցիայի մեջ թաթախված լինել՝ աշխատելով իմ նշած ստորաբաժանումներում»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վաղարշապատ»...

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

  Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել Հայաստանում էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացմանը։ Մասնավորապես, Իրանը պատրաստ է օգտագործել իր տեխնիկական և ինժեներական հնարավորությունները Հայաստանում նավթավերամշակման...

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

«Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ մասնակցում էի Հայաստան խմբակցության կողմից կազմակերպված ԱԺ լսումներին։ Լուռ հետևում էի ելույթները։ Խոսվեց քաղբանտարկյալների, հետապնդումների ու հալածանքների մասին։ Այո, 2018 թվականից...

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գրել է․ «Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի փողոցային խոսույթին… Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք։ Ձեր պաշտոնը Ձեզ պարտավորեցնում է բարձրացնել խոսքի մակարդակը, ոչ թե իջեցնել այն։ Ամենայն Հայոց...

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց...