Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. կոչ հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին. ՍԱՏՄ

3 Օգոստոսի, 2026

Ամռանը՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում արձանագրված թունավորումների հաճախականությամբ պայմանավորված, հերթական անգամ հորդորում ենք հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին, հատկապես մեծ միջոցառումներ, հարսանեկան արարողություններ, խնջույքներ և այլ զանգվածային հավաքներ կազմակերպողներին, առավելագույն ուշադրություն դարձնել սննդամթերքի մատուցման, պահպանման կանոններին։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ–ից։

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն ուտեստներին, որոնք պարունակում են մայոնեզ, թթվասեր, սերուցք կամ այլ արագ փչացող բաղադրիչներ։ Նման բաղադրիչներ պարունակող աղցաններն ու սառը ուտեստները երկար ժամանակ սեղաններին թողնելը վտանգավոր է, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում դրանք կարող են շատ արագ դառնալ բակտերիաների զարգացման աղբյուր։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խորհուրդ են տալիս սնունդը մատուցել միայն անհրաժեշտ պահին, իսկ մինչ այդ պահել սառնարանային պայմաններում և հնարավորինս արագ փոխարինել կամ հեռացնել, եթե երկար ժամանակ մնացել է բաց միջավայրում։

Այս պարզ, բայց կարևոր կանոնների պահպանումը կարող է կանխել սննդային թունավորումների բազմաթիվ դեպքեր և ապահովել մարդկանց առողջությունն ու անվտանգությունը։

Շոգ օրերին զգոնությունը պետք է լինի բոլորիս առաջնահերթությունը, իսկ սննդի անվտանգությունը պահպանելը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։

Նմանատիպ նյութեր

Թրամփը  Իրանին հասցված նոր հարվածների մասին  է հայտարարել

Թրամփը Իրանին հասցված նոր հարվածների մասին է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները նոր սահմանափակ հարվածներ են հասցրել Իրանին՝ ոչնչացնելով Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու զենիթային կայանքը, հաղորդում է ABC News-ը։ «Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Մենք փոքր, բայց...

Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վրաստանում ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը  Լարս միջազգային նշանակության ճանապարհի վրա։ Ինչպես հայտնում է Վրաստանի...

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով, հերթական անգամ ի ցույց...

TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են

TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային...

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը․ «Ժողովուրդ»

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը մինչ թաղապետ նշանակվելը երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում՝ Հատուկ քննչական ծառայությունում և Հակակոռուպցիոն կոմիտեում։ Նրա անունը վերջին շրջանում հայտնվել է հանրային...