Շարունակելու ենք մեր պայքարը՝ Ադրբեջանում պահվող հայ բոլոր գերիների ազատ արձակումը ապահովելու համար. ՀՅԴ

5 Փետրվարի, 2026

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է արել․

«Մեկ տարուց ավելի տեւած դատավարական ֆարսի արդյունքում այսօր Բաքվի ռազմական դատարանը հրապարակեց Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների եւ մյուս հայ բանտարկալների դեմ շինծու մեղադրանքների գործով «դատավճիռները»

Դռնփակ, կեղծ «դատավարությամբ» կանխորոշված վճիռներով Ադրբեջանը ավելորդ անգամ հաստատեց, որ հակառակ խաղաղության մասին խոսույթին եւ ձեւական քայլերին, ՀՀ գործող իշխանությունների մեղսակցությամբ, շարունակում է իր հակահայ քաղաքականությունն ու վարքագիծը։

Ի սկբանե ակնհայտ էր, որ Բաքվի այս «դատավարության» նպատակն է թիրախավորել ու վարկաբեկել Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները, արցախահայության ինքնորոշման պայքարը եւ այդ պայքարի առաջնորդներին։

Հատկանշական է, որ Հայաստանի ու հայերի դեմ կայացված «դատավճիռների» նախօրեին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում խաղաղության մրցանակ են ստանում։ Ահա թե ինչպիսին է եւ ինչի մասին «խաղաղության գործընթացը»։

Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված գերեվարված հայերը իրականում փաստացի պատանդներ են Ադրբեջանի ձեռքում։ Առանց այդ պատանդների անհապաղ եւ առանց նախապայմանի ազատ արձակման, Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման մասին խոսելը ծաղրանք է, անկախ նրանից թե ովքեր են այդ խոսույթի հեղինակները։

Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ Ադրբեջանում պահվող հայ բոլոր գերիների ազատ արձակումը ապահովելու համար։ Կոչ ենք անում մեր տարածաշրջանում իսկական խաղաղության ջատագով ուժերին, առհասարակ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ արդարության համար աշխատող միջազգային բոլոր կառույցներին՝ հետամուտ լինել եւ աջակցել հայ գերիների ազատ արձակման հարցում։

Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իսկական խաղաղության մասին կարելի է խոսել միայն արցախցիների անհատական ու հավաքական բոլոր իրավունքները, ներառյալ պատանդների հայրենիք վերադարձը ապահովելու ճանապարհով։

Դա ենթադրում է բոլոր առումներով իսկապես ուժեղ հայրենի պետություն եւ ազգային նպատակների շուրջ համազգային համախմբում։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանձնառու է եւ շարունակելու է այդ նպատակին միտված կազմակերպված ու նպատակասլաց պայքարը»։

Նմանատիպ նյութեր

Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա հիվանդանոցում մահացել է

Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա հիվանդանոցում մահացել է

«Հրապարակ»-ը գրում է․ «Գյումրիի «Սև բերդ» ամրոցի տարածքում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետևանքով մահացել է 12-ամյա Վ. Ա.-ն։ Նախնական տվյալներով՝ երեխան հեծանիվ վարելիս կորցրել է կառավարումն ու հավասարակշռությունը, ինչի հետևանքով բախվել է պատին։ Դեպքից հետո նա...

Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած

Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած

Հուլիսի 11-ին՝ ժամը 20։11-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից...

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։ Նրա մահվան մասին տեղեկությունը հրապարակվել է նրա սոցիալական ցանցերի հաշիվներում։ Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն, նա մահացել է հուլիսի 11-ի երեկոյան «հանկարծակի հիվանդությունից»՝ 71 տարեկան...

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Այսօր Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը։ Վարդավառը Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնն է, որը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տաղավար տոներից երրորդն է և նշում ենք Հոգեգալուստից յոթ շաբաթ հետո հանդիպող...

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի հարվածների ֆոնին

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի հարվածների ֆոնին

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին մինչև տարածաշրջանում ԱՄՆ միջամտության ավարտը: Press TV-ն հաղորդում է, որ ոչ մի նավի թույլատրված չէ անցնել այդ նեղուցով: Նույն հաղորդագրության մեջ նշվում է, որ մի քանի նախազգուշացումներից հետո ԻՀՊԿ-ն ստիպել է...