ՀՀ սուվերեն տարածք ներթափանցելու և Շաքիում երեխաներին պատանդառելու, ապա նրանց մորը՝ Անի Ավետիսյանին, հրազենային վնասվածքներ պատճառելու գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունը հաստատել է, գործն ուղարկել՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին հայտնել են դատախազությունից։
Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին, որից հետո ԱԱԾ-ն հաստատել էր, որ ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին: Ադրբեջանցին, ըստ այդ երկրի պաշտոնական կառույցների, անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։ Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ մասին Ադրբեջանը հայտնել է հայկական կողմին:
Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան
«Ուզում եմ անդրադառնալ մեր երկրում տեղի ունեցող մի շարք ոչ պակաս կարևոր երևույթների, որոնք արագ զարգացող ուռուցքի պես խժռում են Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և առաջադեմ պետություն դառնալու նոր ցանված սերմերը։ Համակարգային...




