«Ուզում եմ անդրադառնալ մեր երկրում տեղի ունեցող մի շարք ոչ պակաս կարևոր երևույթների, որոնք արագ զարգացող ուռուցքի պես խժռում են Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և առաջադեմ պետություն դառնալու նոր ցանված սերմերը։
Համակարգային իշխանական ինքնիրավչություն։ Հայաստանում, ինչպես ցանկացած նորմալ ժողովրդավարական երկրում, ոչ ոք չի կարող և չպետք է լինի օրենքից վեր։ Սակայն այսօր տեսնում ենք, որ օրենքը քաղաքական իշխանության ձեռքում դարձել է ընդդիմախոսներին լռեցնելու, մեկուսացնելու և քաղաքական դաշտը տոտալ վերահսկողության տակ պահելու գործիք։
Իշխանությունը պետական համակարգում ոչնչացրել է հակակշռման և փոխզսպման բոլոր հնարավոր և անհնար մեխանիզմները և փաստացի միանձնյա իշխանություն է իրականացնում։ Այլ կերպ ասած՝ ուզուրպացրել է իշխանությունը», — այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





