Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք․ Փաշինյան

8 Հոկտեմբերի, 2026

Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք: Այս մասին հայտարարել է Փաշինյանը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին:

«Զինծառայողը կրակել է, վնասել է քաղաքացուն, մարդկանց տուն է մտել։ Եթե այդ ամենը չլիներ, մենք նույն օրը զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին։ Բայց ինքն արդեն խնդիր է»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին, որից հետո ԱԱԾ-ն հաստատել էր, որ ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին: Ադրբեջանցին, ըստ այդ երկրի պաշտոնական կառույցների, անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։ Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ մասին Ադրբեջանը հայտնել է հայկական կողմին:

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանից եկող ազդակները բավական մտահոգիչ են․ Լևոն Քոչարյան

  «Այն գործողությունները, այն խոսույթը, որը այս իշխանությունների կողմից արդեն տարիներ շարունակ Ռուսաստանի հանդեպ կիրառվում է, մենք չենք համարում, որ դա բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից։ Իմիջիայլոց, նույն ձև մենք...

Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ

Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ

Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գրության հիման վրա՝ ՀՀ կրթության տեսչական մարմինն իր լիազորությունների...

«Ռուսական երկաթուղիների» նախագահը կժամանի ՀՀ, կքննարկենք և հետևություններ կանենք․ Փաշինյան

  «Էներգետիկան այն ոլորտն է, որ առնվազն 10 տարվա կտրվածքով ենք մենք հարցերը քննարկում։ Երկաթուղու հետ կապված՝ մենք նախորդ նիստին ԵԱՏՄ-ի պայմանավորվածություն ունեցանք, և այդ պայմանավորվածության արդյունքում մյուս շաբաթ «Ռուսական...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի և 13-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է...

Ի՞նչ են քննարկել ամերիկյան կողմի հետ հանդիպմանը․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խորհրդարանում ընդունել են ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Հանդիպման վերջում լրագրողների հետ ճեպազրույցում խմբակցության պատգամավոր Լևոն...