ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները․ «Կարճ ասած»

24 Հունիսի, 2026

 

Բոլորիդ հետ էլ պատահել է, որ ցանկացած հավաքույթի ժամանակ կամ երբ զրուցարանում զբաղվում եք, անհնար է չհասնել քաղաքականությանը և չվիճել։ Միշտ մի մասը համարում է, որ Նիկոլը դավաճան է, որոշներն էլ, անկախ այդ հանգամանքից, նրա կողմից են։ Ես վերջին օրերին հանդիպել եմ մարդկանց, ովքեր այ նման առիթներում խոսել են այնպես, որ ինձ թվացել է՝ Նիկոլական են, բայց համոզում են, որ իրեն չեն ընտրել։ Անգամ նիկոլականների եմ հանդիպել, որ վստահ էին՝ Նիկոլ Փաշինանը չի ընտրվել, որովհետև ընդդիմադիր հայացքներով ընտրազանգվածը շատ էր։ Նիկոլականի եմ հանդիպել, որը միևնույն է, քվեախցի մոտ փոշմանել է ու չի ընտրել։ Ու հիմա ամենուր լսվող խոսակցություններից ընդհանուր գնահատականն այն է, որ այս ընտրությունները չեն արտահայտում հանրային տրամադրությունները, կեղծվել են, իշխանությունը լեգիտիմ չէ։ Բայց այս պահին գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է։

Փաստը, որ ընտրական գործընթացի հիմնական մասնակիցները կասկածի տակ են դնում արդյունքների արժանահավատությունը, լուրջ քաղաքական ազդակ է։ Ուրբաթ՝ հունիսի 26-ից, Սահմանադրական դատարանը քննելու է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները։ Մի կողմից ունենք աննախադեպ իրավիճակ․ ընտրություններին մասնակցել է 18 կուսակցություն և դաշինք, դրանցից առնվազն 7-ը չի ճանաչում ընտրության արդյունքները արդար։ Սա աննախադեպ է ամբողջ աշխարհի մասշտաբով։ Իմ ուսումնադիրնությունների համաձայն, մինչ մեզ, ամենաշատ ՍԴ դիմումներ բերել են Նիգերիայում, 2023թ․ ընտրություններին, 5 քաղաքակյան ուժ։ Սահմանադրական դատարանում միաժամանակ վիճարկող առանձին քաղաքական կուսակցությունների ու դաշինքների այսպիսի քանակը բացառիկ երևույթ է։ Ընդ որում, անգամ կեղծված համարելով, այդ 7 ուժերի տարած ձայները միասին կազմում է 43 տոկոս։ Հիմա իրենք պահանջում են պաշտոնական այդ արդյունքներն անվավեր ճանաչել կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակել կամ որևէ լուծում տալ։ Մարդ, որն ասում էր՝ ձեռքս կկտրեմ, բայց ընտրակեղծիք չեմ անի, կազմակերպում է  այնպիսի ընտրություներ, որոնք մեր պատմության մեջ ամենավիճահարույցն են։

Մյուս կողմից, հասկանում ենք, որ գործ ունենք մի ՍԴ կազմի հետ, որը Նիկոլի ճաշակով է։ ՍԴ 9 դատավորից բոլոր 9-ն էլ նշաննակվել են իր իշխանության օրոք․ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ 2018թ․, Երվանդ Խուդկարյանը, Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը՝ 2020թ․, երբ Փաշինյանը տապալեց ՍԴ-ն, Հովակիմ Հովակիմյանը և Սեդա Սաֆարյանը՝ 2022 թվականին․ տխրահռչակ Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատուրյանը՝ 2024 թվականին, նիկոլական Արամ Սարգսյանի կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը՝ 2025թ․, կառկառուն ՔՊ-ական Վլադիմիր Վարդանանը՝ 2026թ․։ Իսկ այս ԱԺ-ն պատահական ոչ մեկին չի ընտրել։ Ինչու՞ եմ ասում այս ԱԺ-ն, դե քպական մեծամասնությունը, որովհետև, օրինակ՝ ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, Դավիթ Բալայանին չընտրեցին ՍԴ դատավոր, երևի որովհետև չէր ենթարկվել, չէր վնգստացել, բայց ընտրեցին գոնե մեկ օր դատավոր չաշխատած, խիստ քաղաքականացված Սեդա Սաֆարյանին։ Այս ՍԴ-ին, ընդ որում, չեն վստահում ո՛չ դիմածները, ո՛չ էլ չդիմածները։ Ովքեր դիմել են, ասում են սպասելիք չունենք, ովքեր չեն դիմել, ասում են՝ անիմաստ է, դրա համար։

Իշխանությունը կարող է պնդել, որ դժգոհ քաղաքական ուժերը պարզապես չեն համակերպվում պարտության հետ։ Սակայն երբ ոչ թե մեկ կամ երկու ուժ է դիմում, այլ՝ 7 քաղաքական ուժ, անգամ նրանք, որ ոչ մի պարագայում շանս չունեին, արդեն խորքային հարց է առաջանում՝ ինչու է ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունն այդքան ցածր, ինչպես շտկել։

ՍԴ դիմելու հիմքերը բազմաթիվ են։ Այո, Նիկոլ Փաշինյանը 50 տոկոս ձայն չի հավաքել և տրամաբանական է, որ չպետք է լինի իշխանություն արդեն, պետք է առնվազն լինի երկրորդ փուլ։ 60 հազար ընտրողի քվեն գողացել են, արդյունքում մեկ կուսակցություն չի մտել խորհրդարան, և Նիկոլին նկարել են մանդատների ⅗-ը։ Բայց գլխավոր հարցը ոչ թե սա է, այլ այն, որ Փաշինյանն իր 49 տոկոս ձայնը ևս չի ապահովել օրինական ճանապարհով։ Այո, Նիկոլը գողացել է «Բարգավաճ Հայաստան»-ի ձայները, բայց դա գողացել է բացահայտ, իսկ մնացած 49 տոկոսը ո՞նց է յուրացրել։ Սա՛ պետք է ցույց տրվի, ասվի ՍԴ-ում։ Սաղ ժողովուրդն ասում է, որ Նիկոլին չի ընտրել ու զարմացած է, թե ինչպես են կեղծել-անցկացրել։ Գիտեք․ որ կեղծելու էր, դրանում էլ էր վստահ մեր ժողովուրդը, ընտրությունից առաջ, բայց մի տեսակ ինձ թվում էր՝ ինչ-որ մանկական միամտություն կար նաև, հույս, որ կարող է այ էդ մի կարմիրը չանցնել․ դա էլ անցավ։

Մենք ասում ենք՝ չէր կարող նրան ձայն տալ գյուղացին, որի բերքը դաշտում փտում է, չէր կարող ձայն տալ արտահանողը, որի ապրանքը Լարսում փչացել է, չէր կարող ձայն տալ թոշակառուն, որին Նիկոլը ծաղրում-նվաստացնում էր, չէր կարող ձայն տալ փոքր բիզնեսմենը, որը հարկերի տակ ճռում է ու անընդհատ բողոքի ցույցեր էր անում, չի կարող ձայն տալ պատերազմում զոհվածի հարազատը, անհետ կորածի հարազատը, վիրավորներն ու հարազատները, չէին կարող ձայն տալ այն ընտանիքները, որոնցում կա արտագնա աշխատանքի մեկնողներ։ Բայց արդյո՞ք ձայն տվել են։ Եթե նա բոլորիս աչքի առաջ ուղիղ եթերում 60 հազար ձայն գողացավ, բա ոչ ուղիղ եթերո՞ւմ ինչ է արել 1 մլն 400 հազար քվեի հետ։ Ինչո՞ւ չէր կարող գողանալ։

Նիկոլ Փաշինյանը ընտրական խարդախություն է արել։ ՍԴ-ն չի կարող աչք փակել բյուջեի միջոցներով ընտրակլաշառքի վրա, նախընտրական, ընտրական շրջաններում ընդդիմադիրների անհիմն ձերբակալությունների, խուզարկությունների, կալանքների վրա, վարչական ռեսուրսի չարաշահումների վրա, անհավասար մրցակցային պայմանների վրա, քվեների գողության վրա, որոնք շատ ուղղիղ որոշել են ընտրության ելքը, եթե այդ ամենը չլինեին, հիմա արդյո՞ք իշխանություն կլիներ։ Ընտրությունների արդյունքն այսպես է ձևավորվել, վստահաբար։

Ժողովրդավարության հիմքում ոչ միայն արդար ընտրություններն են, այլև հասարակության և քաղաքական ուժերի վստահությունը, որ այդ ընտրություններն իսկապես արդար են եղել։ Եթե ընտրությունների ավարտից հետո մասնակիցների մեծամասնությունը համոզված չէ արդյունքների օրինականության մեջ, ապա նույնիսկ իրավականորեն հաստատված հաղթանակը կարող է քաղաքական լեգիտիմության խնդիր ունենալ։

Կարճ ասած՝ ՍԴ ցանկացված որոշում, որը փորձի լեգիտիմացնել ընտրությունների այս խայտառակ պատկերը, լարվածությունը է՛լ ավելի է խորացնելու։ Եթե ՍԴ-ն հաստատի այս արդյունքները, ուրեմն դրանով կրկին ասելու է, որ իշխանությունը ամեն գնով էլ մնում է, բայց ընտրությունները լեգիտիմ չեն։ Այս բորբոքվող վիճակը շարունակվելու է էնքան ժամանակ, քանի դեռ չեն եղել նոր ընտրություններ։ Հասարակության մեջ կշարունակեն խորանալ կասկածները, ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը՝ նվազել։ Իսկ ամբողջ աշխարհում այդպես է՝ ոչ լեգիտիմ իշխանությունը վաղ թե մի քիչ ուշ ավարտվում է հեղափոխությաբ։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ հունիսի 7-ի ընտրությունների գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» տարել է հաղթանակ եւ միանձնյա ձեւավորելու է ապագա կառավարությունը, իշխանական կուլիսներում ընտրությունների արդյունքների շուրջ քննարկումները...

Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»

Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վաղը Սահմանադրական դատարանը քննության կառնի 7 քաղաքական ուժի դիմումները՝ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ։ Ներկայացվել են բազմաթիվ փաստեր այն մասին, որ ընտրությունները և դրանց՝...

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»

Երեկ  տեղեկացրել ենք, որ գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար ենթարկվել է բռնության Տիգրան Արզաքանցյանի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը...

Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»

Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հերթական անգամ բախվում է Բաքվի կողմից առաջադրվող նոր, բովանդակային առումով վտանգավոր նախապայմանների։ Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ...

Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել. երկրում արտակարգ դրություն է

Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել. երկրում արտակարգ դրություն է

Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել. երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: Ըստ նախնական գնահատականների՝ զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել...