Սա գեպոլիտիկ ինքնասպանություն է, որ մի անգամ արդեն ապրել ենք 20-ի դարասկզբին. այս անգամ մեզանից թաց հետք չի մնա. Ալեն Ղևոնդյան

25 Մայիսի, 2026

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Եթե ավելի կոնկրետ ու առարկայական. Ռեալ պոլիտիկի տեսանկյունից հետխորհրդային երկրները Արևմուտքին առհասարակ հետաքրքրել են երկու հիմնական բաղադրիչների մասով՝ դա նրանց՝ ՌԴ-ի դեմ պայքարում օգտագործելն է, և այդ երկրներում ռազմավարական հումքային ռեսուրսների առկայությունը:
Ու ամենևին կարևոր չէ, թե այդ գործակցության, իսկ փաստացի օգտագործված լինելու վիճակի արտաքին փաթեթավորումը ինչ է՝ դեմոկրատիայի տարածում , թե ասենք՝ ահաբեկչության դեմ պայքար … դրանից իրերի բովանդակությունը չի փոխվում:
Միամտություն է կարծել, թե այս ամենը «Արևմուտքի տակ պառկելու հակված պետությունների» ղեկավար կազմերը, էլիտաները չգիտեն կամ չեն հասկանում.
ուղղակի անհատական կաշառքները, ինչ որ արտոնություններ, շանտաժի միջոցները, անձնական կյանքի հեղինակազրկող ինֆոմացիաների տիրապետելը արդյունավետ գործիքներն են, և «օգնում են» այդ էլիտաներին սեփական երկրների ապագան դնել ոչնչացման սեղանին …
Նախկինում՝ Վրաստանը, ներկայումս Ուկրաինան, Մոլդովան դրա դասական օրինակներ են.
ի՞նչ մնաց այդ պետություններից՝ բացառապես արտաքին փաթեթավորում, առանց բովանդակության: Նրանք դարձան оренда-ով վերցված պետություններ. պետություններ, որ բացահայտ կառավարվում են դրսից ընդդեմ Ռուսաստանի …
Այսօր, ի շնորհիվ Ն.Փաշինյանի, Հայաստանն է ընտրել այդ ինքնաոչնչացման ուղին. եթե Ուկրաինան, ասենք, մի քիչ ավելի հետաքրքիր էր ԵՄ-ին ու ԱՄՆ-ին, ուներ ՀՀ-ի հետ աննախադեպ ծավալի ռեսուրսներ ու բանակ, ապա մեր դեպքում առճակատումը ռուսների հետ կատաստրոֆիկ է լինելու ինչպես պետականազրկման առումով, այնպես էլ կենցաղային հայի գոյության, զրկանքների առումով … մարդիկ ապրելու են ֆանտաստիկ ՎԱՏ:
Տնտեսապես, ռազամտեխնիկապես, անվտանգային առումով համապարփակ կախված լինելով ՌԴ-ից՝ Հայաստանը իր՝ ՌԴ-ի դեմ աշխատելու ծառայություններն է առաջարկում Արևմուտքին և հատկապես դրա թրքական հատվածին:
Սա գեպոլիտիկ ինքնասպանություն է, որ մի անգամ արդեն ապրել ենք 20-ի դարասկզբին. այս անգամ մեզանից թաց հետք չի մնա: Սա է հարցը …
Սովորական քաղաքացին, ով այս ամենում ամենից խոցելին է, իր կաշվի վրա ամենակոշտ ձևով է զգալու նման քայլերի ողբերգականությունը: Այն, ինչի մասին ամեն օր ամենից տարբեր մակարդակներում զգուշացնում է ՌԴ-ն, դրանք առաջինը հարվածելու են հենց սովորական հային.
սակայն իրավիճակը լուծելու ու փրկելու գործիքներ դեռ կարծես կան և դա հունիսի 7-ի ընտրություններին մեծ մասնակցությունն է և ճիշտ ընտրությունը:
Իսկ ճիշտ ընտրությունը դա ընդդիմադիր 3 միավորներից որևէ մեկին ընտրելն է:
Ամենից շատ տուժելու է սովորական քաղաքացին, սակայն հենց նրա ձեռքում է փրկության բանալին դա ընտրության գնալն է ու երկրին տեր կանգնելը:
Այս գիտակցումը մեզանում պետք է տարածել ու հասկանալ, որ այլ շանս չի լինելու ուղղակի …»:

Նմանատիպ նյութեր

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...