Սա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի տարածքից դուրս գալ․ Իշխան Սաղաթելյան

3 Մարտի, 2026

«Չի կարող, որ Ադրբեջանի զորքերը քո տարածքում լինեն, հակամարտության կարգավորման մի փաստաթուղթ ստորագրես, նույնիսկ այդ զորքերը քո տարածքից դուրս չգան։ Հիմա ասում են, որ սահմանագծման և սահմանազատման արդյունքում զորքերը դուրս են գալիս․ բայց մենք գիտենք, որ այս օրերին էլ իրենց դիրքերը ամրապնդելու կապիտալ շինարարություն է անում Ադրբեջանը Հայաստանի տարածքում: Սա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանը չի պատրաստվում նույնիսկ սահմանագծման, սահմանազատման հարց արդյունքում Հայաստանի տարածքից դուրս գալ: Հետևաբար, այդ խաղաղության մասին խոսելը թույլ է ու անիմաստ, հիմնավոր չէ»,- երիտասարդների հետ հանդիպմանը նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Արդյո՞ք այդ թուղթը մեզ բերելու է երաշխիք, որ Ադրբեջանը չի հարձակվելու։ Բնականաբար՝ ոչ: 

Նախ մենք ասում ենք, որ եթե ուզում ենք այսպես ասած՝ խաղաղությունն Ադրբեջանի հետ լինի անդառնալի և անշրջելի, պետք է ներգրավել միջազգային երաշխավորներ: Եվ աշխարհում դա շատ ընդունված կարգ է, որ նման երկարատև հակամարտությունների լուծման համար արժեք, կշիռ ներկայացնող գերտերությունները դառնում են այդ համաձայնության երաշխավորը: Եթե մենք ուղիղ այդ համաձայնությունը կնքում ենք, և Ադրբեջանը վաղը խախտում է, մեր զսպման գործիքը ո՞րն է: 

Հետևաբար, մեր մոտեցումը հետևյալն է․ ոչ թե ասում ենք՝ Ադրբեջանի հետ ոչ մի թուղթ չենք քննարկում, բանակցություն չենք վարում, խաղաղություն էլ չենք ուզում, այլ ասում ենք, որ այդ խաղաղության հասնելու մեխանիզմները պետք է լինեն արդարացի, պետք է լինեն անշրջելի: 

Այն, ինչ այսօր մեզ հրամցնում են, այդպես չէ: 

Նույնը TRIPP-ի հետ կապված է: Ոչ թե ասում ենք, որ Հայաստանի տարածքը չպետք է ապաշրջափակվի, ճանապարհներ չպետք է լինեն, այլ ասում ենք՝ եթե խոսում եք դրա մասին, առաջին քայլը՝ մի հատ TRIPP-2 էլ թող Ադրբեջանի տարածքով լինի, էլի, էդ նույն պայմաններով: Այսինքն՝ փոխադարձության սկզբունքով։ Էդ ինչի՞ Հայաստանի տարածքով շատ դետալներով պայմանավորվում են, բայց Ադրբեջանի տարածքով նույնը չէ։ Այսինքն, այստեղ ոչ թե բանակցությունները մերժելով՝ միանգամից ամեն ինչին դեմ ենք, այլ պետք է այդ փաստաթղթերում ներառես քո շահը, հայկական պահանջները։ Դրանից հետո, եթե իրենք հրաժարվեն, դա, արդեն, իրենց պրոբլեմն է։ Բայց մերժող կողմը մենք չենք լինելու։ Սա է լինելու մեր ընդհանուր մոտեցումը»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...