«Մենք ամրագրում ենք իրավունքը, որ ֆրոնտ օֆիսի գործառույթների իրականացմանը կարող է ներգրավվել մասնավոր ընկերություն՝ մասնավոր օպերատոր։ Սա դեռ փաստ չէ, հետագա ընթացքը ցույց կտա՝ դա կլինի՞ մասնավոր ընկերություն, թե՞ ոչ։
Ինչ վերաբերում է անվտանգության բաժնին, ապա, այսպես ասած, դա ներքին անվտանգության ստորաբաժանումն է, որը շատ կազմակերպություններ ունեն։ Այդ գործառույթը շարունակելու է մնալ Հայաստանի բացառիկ իրավունքը։ Այս դրույթն այսօր արդեն արժանացել է հանձնաժողովի հավանությանը։ Հուսով եմ՝ Ազգային ժողովն էլ այն կվավերացնի, և օրենքը կմտնի ուժի մեջ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հայտարարեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




