«Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝ ինչքա՞ն ես ծախսում, ինչքա՞ն եկամուտ ես դու քաղում։
Հիմա ավելի հիմնավորեմ իմ հարցը և ասեմ հարցի տողատակերը։ Այսօր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բեռնափոխադրումների տարեկան ծավալը 279 հազար տոննա է։ Բաքվի Ալաթ նավահանգիստը չունի պոտենցիալ, որպեսզի շատ բեռ ընդունի։ Իր ընդունելու մաքսիմում քանակը ընդունենք երկու միլիոն տոննա։ Խնդիրը նաև այն է, որ Կասպյան մյուս կողմի երկրները չունեն այդ հնարավորությունը՝ պորտերը, որ իրենք ընդունեն այդ ամբողջը։
Հիմա, երբ որ մենք հաշվարկ ենք կատարում, որ այդ գումարը ծախսվի, որից հետո իր եկամտաբերությունը՝ հաշվարկային եկամտաբերությունը, հիմք ընդունենք 8 տոկոսը, սակագինը սահմանեմ ամենաբարձրը և ընդունեմ, որ մեկ միլիոն տոննա ապրանք կգնա-կգա, ստացվում է, որ Հայաստանի հասանելիք փողը տարեկան մի քանի հարյուր հազար դոլար է ստացվում։
Հիմա դուք կարող եք ասել, որ ես սխալ եմ։ Օքեյ, ես սխալ եմ։ Դուք ունեք հաշվարկ, որը կներկայացնեք, մենք քննարկենք, հասկանանք։ Այնուամենայնիվ, այս պրոյեկտի արդյունքում պետությունը որքանո՞վ է պարտավորվում ծախսել»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





