Այսօր՝ մարտի 21-ին, Աշտարակում «Հայաստան» դաշինքի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը հարց ուղեց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախ վերադառնալու մասին։
«Ինչպե՞ս եք դուք պատկերացնում մեր վերադարձը։ Ի՞նչ ծրագրեր ունեք Արցախ վերադառնալու համար»,- հարցրեց Արցախից բռնի տեղահանված քաղաքացին։
«Վերադառնալու համար նախ պետք է ճանաչվի այդ վերադառնալու իրավունքը: Այսօր Հայաստանը՝ որպես պետություն, չի ուզում խոսել ընդհանրապես այդ թեմայի շուրջ: Վերադառնալու իրավունքը եթե չի ճանաչվում, ապա ընդհանրապես խոսել վերադառնալու մասին ուղղակի անհնար է։
Առաջնային հարցը, որ մենք տեսնում ենք հենց վերադառնալու իրավունքի ճանաչումն է, որը միջազգային իրավունքից է բխում և շատ դժվար է հերքել կամ մերժել այդ իրավունքի առկայությունը ընդհանրապես։ Դրանից հետո պետք է գնալ հետևյալով՝ վերադասվող մարդիկ պետք է անվտանգ լինեն, թե ոչ։ Ուրեմն խոսքը պետք է գնա անվտանգ վերադարձի մասին։
Սա է այդ տրամաբանությունը ընդհանրապես և այդ տրամաբանության շրջանակներում, այո, հնարավոր է այդ հարցը լուծել։ Ժամանա՞կ է պահանջվելու։ Այո, ժամանակ է պահանջվելու։ Դժվա՞ր է լինելու։ Շատ դժվար է լինելու։
Ես չեմ ուզում ավելորդ լավատեսություն հազորդել ձեզ, բայց իմ կյանքում այնպիսի դրվագներ են եղել, որ թվում էր, թե հարցը ընդհանրապես լուծում չունի, հետևողական աշխատանքով այդ հարցը լուծում ստանում է։ Եթե չես հավատում մի հարցի լուծմանը, երբեք այդ հարցը որևէ լուծում չի ստանալու։ Ուրեմն մոտեցումը, այդ ալգորիթմը, այդ հարցի կարգավորման այդպիսինն է։ Եվ հիմա մենք խոսում ենք վերադարձի իրավունքի ճանաչման մասին։ Դրանից պետք է սկսել»,- պատասխանեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...
Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...
Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...
Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...