«Ես իսկապես շատ կարևորում եմ ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը և այն չորս ընդհանուր կետերը, որոնց շուրջ համաձայնության եկանք՝ չնայած բազմաթիվ տարաձայնություններին, որոնք կարող են ունենալ հավաքված մարդիկ ու ուժերը։ Այս ամենն, իհարկե, հուսադրող է, և համոզված եմ, որ հաջողություն կունենանք։ Իհարկե, ասել՝ կոնկրետ երբ և ինչպես, դեռ վաղ է, սրա շուրջ իսկապես շատ անելիք ունենք։ Մի բան է համաձայնության գալ թղթի վրա, ինչը շատ կարևոր է, մեկ այլ՝ ավելի կարևոր բան են հետագա գործողություններն ու քայլերը, որոնց շուրջ աշխատում ենք, և որոնց մասին հետագայում հանրությունը նույնպես իրազեկված կլինի»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






