Փաստաթուղթ․ Մոսկվան պահանջում է 500 մլն դոլարը․ ի՞նչ կապ ունի Մինասյան-Փաշինյան զույգը․ politik.am

23 Հունիսի, 2026

politik.am-ը գրում է․ «Մեր ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ իշխանություններին մոտ կանգնած «Սպայկա» ընկերությունը լրջագույն խնդիրներ ունի Ռուսաստանի Դաշնությունում։

Այս փաստաթուղթը Մոսկվայի քաղաքային դատախազության կողմից ներկայացված հայցադիմում է ընդդեմ «Սպայկա Ռուս» ՍՊԸ-ի, հայկական «Սպայկա» ՍՊԸ-ի, «Գրինհաուզ» ՍՊԸ-ի, ինչպես նաև Դավիթ Ղազարյանի և Արաիկ Սարուխանյանի։

Դատախազությունը պնդում է, որ Դավիթ Ղազարյանի վերահսկողության տակ գտնվող ընկերությունների միջոցով 2016-2018 թվականներին կնքվել են գյուղատնտեսական ապրանքների մատակարարման 10 արտաքին տնտեսական պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 43,9 միլիարդ ռուբլի։ Ըստ հայցի՝ այդ պայմանագրերի զգալի մասը եղել է ձևական (կեղծ), քանի որ փոխանցված գումարների դիմաց ապրանքների մատակարարումը կատարվել է ընդամենը մոտ 1,8 տոկոսի չափով։

Դատախազությունը պնդում է, որ այդ սխեման օգտագործվել է Ռուսաստանից միջոցներ դուրս բերելու, հարկերից խուսափելու և հետագայում այդ միջոցները օրինականացնելու (փողերի լվացման) նպատակով։

Փաստաթղթում նշվում է նաև, որ «Սպայկա Ռուս»-ը 2015-2018 թվականներին, ըստ հարկային մարմինների տվյալների, խուսափել է մոտ 5 միլիարդ ռուբլու ԱԱՀ վճարելուց, իսկ Դավիթ Ղազարյանի նկատմամբ Ռուսաստանում հարուցված է քրեական գործ, և նա, ըստ հայցի, թաքնվում է քննությունից։

Դատարանին ներկայացված հիմնական պահանջներն են՝ անվավեր (ոչնչական) ճանաչել «Սպայկա Ռուս»-ի և հայկական «Սպայկա» ու «Գրինհաուզ» ընկերությունների միջև կնքված բոլոր վիճարկվող պայմանագրերը, ինչպես նաև համատեղ կարգով Դավիթ Ղազարյանից, Արաիկ Սարուխանյանից և նշված երեք ընկերություններից հօգուտ Ռուսաստանի Դաշնության բռնագանձել 43,916 միլիարդ ռուբլի։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել «Սպայկա»-ին պատկանող հարյուրավոր բեռնատարների և կցորդների վրա, ինչպես նաև կալանք դնել պատասխանողների ամբողջ շարժական և անշարժ գույքի, բանկային հաշիվների, բաժնետոմսերի, ընկերություններում ունեցած բաժնեմասերի և այլ ակտիվների վրա՝ դատարանի ապագա որոշման կատարումն ապահովելու նպատակով։

Հիշեցնենք, որ «Սպայկա» ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձի, և Մինասյանին առնչվող ապօրինի գույքի բռնագանձման գործով այս ընկերությունը ևս հիշատակվում էր։ Գործի ժամանակագրությունը մեզ հուշում է, որ 500 մլն դոլարի ենթադրյալ փողերի լվացումը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ Միքայել Մինասյանը իշխանության մաս էր, և ընկերությունը գործում էր նրա հովանու ներքո։

Այստեղ հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Փաշինյանի իշխանությունը, փաստացի, աջակցում է Դավիթ Ղազարյանին թաքնվել քննությունից, քանի որ այդ մարդը գտնվում է Հայաստանում։

Հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք. Փաշինյանի իրավապահներն ու քարոզչական համակարգը աղմուկ չեն բարձրացրել 500 մլն դոլարի ենթադրյալ փողերի լվացման այս գործի շուրջ, այն դեպքում, երբ իրենք իրենց հռչակել են նախկին համակարգի դեմ պայքարողներ, իսկ ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ, ըստ Փաշինյանի իրավապահների, ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանել է Միքայել Մինասյանին։

Այստեղ, իհարկե, տեղին է հիշել նաև, որ այդ ժամանակահատվածում Միքայել Մինասյանը տարեկան մոտ 600 հազար դոլարով ֆինանսավորում էր Փաշինյանի ընտանեկան թերթը։ Գուցե այդ ֆինանսավորումը, այդ թվում, հենց այս 500 մլն դոլարից է բաժին հանվել, և Փաշինյանը նույնպես շահառու է։ Այս դեպքում լիովին հասկանալի է Փաշինյանի, նրա իրավապահների և քարոզչական համակարգի լռությունը. իրենք իրենց դեմ հո չեն գործի»։

Նմանատիպ նյութեր

Թրամփն իրականում ձգտում է «Ամերիկան կրկին սոված դարձնել». Մոհամմադ Բաղեր

Թրամփն իրականում ձգտում է «Ամերիկան կրկին սոված դարձնել». Մոհամմադ Բաղեր

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ծաղրել է ԱՄՆ-ի՝ վերջերս հայտարարված Իրանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումն ուժեղացնելու քաղաքականությունը՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրականում ձգտում է «Ամերիկան կրկին սոված դարձնել»։ X սոցիալական...

Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»․ Լևոն Քոչարյան

  «Այս անցած շաբաթը, անցած երևի 20 օրերի քննարկումներում շատ էր շոշափվում քաղաքական բանտարկյալների թեման, քաղաքական հետապնդումների թեման, ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հիմնականում ընդդիմանում էին, չէին...

Ձեր մեջի «կրքոտ հռետորին» մի հատ կողք դրե՛ք, բան եմ ասում․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին 

  «Հաշվի առնելով, որ Ձեր հոգևորականի իդեալը Նավասարդ Կճոյանն է, ես ուրիշ որևէ անդրադարձ այս պահին չեմ ուզում անել Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերաբերելի Ձեր պնդումների մեջ, որովհետև դուք Նավասարդ Կճոյաններով եք մտադիր այսպես կոչված Ձեր...

ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա

ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա

ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային: Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ ելույթ ունենալով Կիևում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Կոշտան կրկին խոստացել է Կիևին գումար, զենք և ևս առավել մեծ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը...

Ուկրաինային ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացվի Եվրահանձնաժողովի կողմից

Ուկրաինային ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացվի Եվրահանձնաժողովի կողմից

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 6,1 միլիարդ եվրո հատկացնելու որոշմանը՝ սպառազինություն ձեռք բերելու համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։ «Ուկրաինայի Անկախության օրը Եվրոպան իր անսասան և գործնական աջակցությունն է ցուցաբերում։...